
Արմինֆո.: Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 8 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել
փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 32 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 9 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ՝ 1. «ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ,2. «ԳԱԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ,3. «ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ,4. «ՌԷԿԱ» ՍՊԸ, 5. «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ,6. «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ, 7. «ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ, 8. «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ: