Արմինֆո. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 17,9 մլն եվրո վարկի տրամադրումը "Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում" ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը միջհամայնքային ենթակառուցվածքների եւ ծառայությունների որակի, մատչելիության եւ կիրառելիության բարելավման գործում: Այսպիսով, Հայաստանի 55 համայնքներում կֆինանսավորվեն հանրային սեփականություն համարվող ենթակառուցվածքներն ու ծառայությունները։
Ծրագիրը Հայաստանի համայնքների բնակչությանը թույլ կտա միկրո-ծրագրերի միջոցով օգտվել մանկապարտեզներում, դպրոցներում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում, ոռոգման փոքր համակարգերում, համայնքային կենտրոններում, բուժհաստատություններում եւ տեղական այլ ենթակառուցվածքներում վերականգնված եւ արդիականացված սոցիալական ենթակառուցվածքներից: Նրանք կընտրվեն համայնքի խոցելիության աստիճանի եւ ներկայացված ենթակառուցվածքային հայտերի սոցիալ - տնտեսական հնարավոր ազդեցության գնահատման հիման վրա: Ինչպես նշել Է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, նոր ծրագրից անմիջապես կօգտվեն 55 համայնքներ, վերջերս խոշորացված 35 համայնքներ, հիմնականում, գյուղական շրջաններում:
Նրա խոսքով՝ նրանք հնարավորություն կստանան բացահայտելու իրենց ներդրումային կարիքները։ "Ես հատկապես ուրախ եմ, որ այս ծրագիրը նաև կփորձի նպաստել համայնքներում եկամտային գործունեությանը, որը կարող է տնտեսական հնարավորություններ բացել", - ասել է նա: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչով աջակցություն է ցուցաբերվում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և հնարավորությունների ձևավորմանը։ Լրացուցիչ միջոցների հաշվին շարունակվելու է այն միկրո-ծրագրերի ֆինանսավորումը, որոնք նախատեսված են 20 խոցելի համայնքների համար։ Սոցիալական եւ տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնությունների երկրորդ բաղադրիչով կֆինանսավորվի 35 նախաձեռնություն, որոնք ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենան եւ կմիավորեն երկու կամ ավելի համայնքներ: Փոխգործակցության այս նոր մոտեցման միջոցով համայնքներին լրացուցիչ խթաններ կտրամադրվեն կապերի և զարգացման հնարավորությունների լիարժեք օգտագործման համար՝ տարածքային բարեփոխումների հայեցակարգին համապատասխան: Երրորդ բաղադրիչով աջակցությունը տրամադրվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ինստիտուցիոնալ հզորացմանը ։ Ըստ տարածքային բարեփոխումների՝ հիմնադրամը, հիմնականում, սոցիալական ենթակառուցվածքների հետ կապված միկրո-ծրագրերից աստիճանաբար անցում է կատարում խոշորացված համայնքների կողմից տարածքային կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը։
Վարկը տրամադրվելու է լողացող սպրեդով Վերակառուցման միջազգային բանկի (ՎՄԲ) միջոցով ' 25,5 տարի մարման ժամկետով, 14,5 տարի անտոկոս ժամանակահատվածով: Հայաստանի կառավարությունը եւ շահառու համայնքները համաֆինանսավորում կտրամադրեն, ընդհանուր առմամբ 7,52 մլն եվրոյի չափով: