Երկուշաբթի, 23 Մարտի 2020 16:34
Մարիաննա Մկրտչյան

Վրաստանը դադարեցրել է հայ-վրացական սահմանի <Սադախլո> անցակետով բեռնատարների մուտքը հանրապետություն

Վրաստանը դադարեցրել է հայ-վրացական սահմանի <Սադախլո> անցակետով բեռնատարների մուտքը հանրապետություն

Արմինֆո. Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

 

Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։

 

Մինչդեռ <Սպայկա> խոշոր բեռնափոխադրող ընկերությունն արդեն բողոքել է,

արդեն 10-րդ օրն է Բագրատաշենի անցակետում բեռնատարները սպասում են Վրաստանով դեպի ՌԴ տարանցիկ անցնելու թույլտվությանը: Մեքենաների մեծ մասը բեռնված են շուտ փչացող թարմ մթերքով։