Արմինֆո. Կորոնավիրուսի հաղթահարումից հետո աշխարհը, ըստ ամենայնի, կբախվի ավելի մեծ տնտեսական խնդիրների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ։
<Գլոբալ մակարդակի լուրջ տնտեսական խնդիրներն արդեն նկատելի են ։ Եվ որքան ես հասկանում եմ, կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումը կուղեկցվի տնտեսական ճգնաժամին հակազդելու անհրաժեշտությամբ ։ Համոզված եմ, որ մենք պետք է համախմբվենք նաև այս մարտահրավերի առաջ։ Հակառակ դեպքում կորուստներն ավելի շատ կլինեն>, - նշել է նա։
Խորհրդարանականը Հայաստանում կորոնավիրուսի շարունակական տարածման վերաբերյալ հասարակության անհանգստությունը բնական է համարում: Ընդ որում, նրա կարծիքով, անհրաժեշտ է ոչ թե անհանգստություն, այլ՝ զգուշություն և ուշադրություն ցուցաբերել ՝ չտրվելով խուճապային տրամադրություններին։ <Պետք է հասկանալ, որ նման զգուշավորությունը, որը շատերին ավելորդ է թվում, պատճառներ ունի ։ Մենք պետք է մտածենք ոչ միայն մեր, այլև՝ ռիսկի խմբում գտնվող մարդկանց մասին ։ Ես անձամբ գտնվում եմ գրեթե ինքնամեկուսացման վիճակում ՝ մասնակցելով միայն խորհրդարանի նիստերին ՝ այդ խմբում գտնվող իմ հարազատներին ու գործընկերներին չվտանգելու նպատակով։ Եվ ես խնդրում եմ մեր քաղաքացիներին ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն։ Մենք կարող ենք ունենալ ամուր իմունիտետ, իսկ ահա նա, ում մենք կփոխանցենք վարակը, ոչ>, - եզրափակել է պատգամավորը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |