Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 11:36
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում գործող հիմնադրամներն իրենց տարեկան հաշվետվությունները ՊԵԿ պետք է ներկայացնեն լեկտրոնային եղանակով

Հայաստանում գործող հիմնադրամներն իրենց տարեկան հաշվետվությունները ՊԵԿ պետք է ներկայացնեն լեկտրոնային եղանակով

Արմինֆո.Հայաստանում գործող հիմնադրամներն իրենց

տարեկան հաշվետվությունները Պետեկամուտների կոմիտե (ՊԵԿ) պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Երկրի խորհրդարանը մարտի 24-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ է կատարել "Հիմնադրամների մասին"օրենքում:

 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն, հիմնադրամները պարտավորվում են իրենց հաշվետվությունները ներկայացնել պաշտոնական տեղեկատվության  azdarar.am կայքում, որից հետո այդ մասին գրավոր տեղեկացնում են ՊԵԿ-ին։ Փոփոխությունների ընդունումից հետո վերանալու է իրազեկման անհրաժեշտությունը։ Հիմնադրամներն իրենց տեղեկատվությունը կզետեղեն ՊԵԿ կայքում՝ taxservice.am: Այդ նպատակով ավարտվում է էլեկտրոնային հարթակի մշակման աշխատանքը, որը, ինչպես ակնկալվում է, կգործի մայիսի 30-ից: Եթե ՊԵԿ-ը մինչ այդ ժամկետը չհասցնի ավարտել աշխատանքը, ապա հիմնադրամները կշարունակեն իրենց հաշվետվությունները զետեղել azdarar.am կայքում, բայց՝ առանց ծանուցման: