Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 11:39
Ալեքսանդր Ավանեսով

Արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեությունը Հայաստանում կդադարեցվի

Արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեությունը Հայաստանում կդադարեցվի

Արմինֆո.Արտարժույթի դիլերային բրոքերային գործունեությունը Հայաստանում կդադարի գոյություն ունենալ՝ որպես լիցենզավորված գործունեության տեսակ: Ազգային ժողովը մարտի 25-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություններ է կատարել "Լիցենզավորման մասին" օրենքում:

 

Ներկայացնելով օրինագիծը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ այդ ծառայությունների մատուցմամբ զբաղվելու են շուկայում գործող այլ ֆինանսական ինստիտուտներ։ Նրա խոսքով, նման մոտեցումն օգտագործվում է արժույթի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում եւ նպատակաուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը, բնակչության առավել լայն հատվածի շահերի պաշտպանությանը հնարավոր չարաշահումների ռիսկերից: Երիցյանը հավաստիացրեց, որ ներկայում օրենքի այս դրույթը, ըստ էության, հնացած նորմ է, քանի որ չկա գործող ընկերություն, որն աշխատում է այդ լիցենզիայի օգտագործմամբ: