Չորեքշաբթի, 25 Մարտի 2020 14:33
Ալինա Հովհաննիսյան

Տավարաբուծության զարգացման ծրագրով հանրապետություն է ներկրվել 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի

Տավարաբուծության զարգացման ծրագրով հանրապետություն է ներկրվել 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի

Արմինֆո.: «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել է 159 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվություն: Ներկրված կենդանիների մեջ գերակշռում են հոլշտեյն, սիմենթալ և շվից ցեղատեսակները:

 

Ընդհանուր առմամբ, ծրագրով ֆինանսական կառույցների կողմից տրամադրվել է 406 մլն դրամ սուբսիդավորվող վարկ 315 գլուխ տոհմային ԽԵԿ ձեռք բերելու նպատակով:

 «ՀՀ տավարաբուծության 2019-2024 թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները։

 

Ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը հատկացվում է 0% տոկոսա¬դրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափը կազմում է 300 մլն դրամ։

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին: Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռքբերման վայրը, ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև նախարարություն է ներկայացնում ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։

 

Ծրագրի այլ մանրամսներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` https://mineconomy.am/page/1341 հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 29 74 28 և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն` 011 52 93 33 հեռախոսահամարով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000