Հինգշաբթի, 26 Մարտի 2020 12:09

Արդշինբանկը և Սեվծովյան առեվտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն ամն դոլարի վարկային պայմանագիր

Արդշինբանկը և Սեվծովյան առեվտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն ամն դոլարի վարկային պայմանագիր

Արմինֆո.Արդշինբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (ՍԱԶԲ) ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով թվով 5-րդ վարկային ռեսուրսը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու համար: Այս գործարքը վկայում է երկու բանկերի սերտ համագործակցության և ՓՄՁ ոլորտի աջակցության միասնական նպատակի մասին:

 

«Մենք բարձր ենք գնահատում ՍԱԶԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը: Ներկայումս, երբ բիզնեսները, հատկապես փոքր և միջին, բախվել են տնտեսական խնդիրների, հայկական ձեռնարկությունների համար ֆինանսավորման այս հնարավորությունը շատ ավելի կենսական է, քան երբևէ: Մենք պատրաստ ենք աջակցել ՓՄՁ-ներին` արագ լուծելու այն խնդիրները, որոնք սրվում են ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում», - նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Վարկային միջոցները տրամադրվել են 5 տարի ժամկետով, որը հնարավորություն կընձեռի Արդշինբանկին իրականացնելու միջնաժամկետ վարկավորում` փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրման կարիքները ֆինանսավորելու համար: 

 

«Այս դժվարին ժամանակներում, ՍԱԶԲ-ը միանում է մեր անդամ պետությունների ջանքերին՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը և մարդկային կյանքերի, հասարակությունների ու տնտեսական գործունեության վրա դրա ազդեցությանը: Հաշվի առնելով ռիսկի և իրացվելիության շուկայավարման ընկալումների ներկա կրիտիկական պայմանները և փոփոխությունները` Բանկը շարունակում է լինել ընկերությունների, ՓՄՁ-ների առավել խոցելի հատվածի կողքին և ցուցաբերել աջակցություն, որն անհրաժեշտ է մեր անդամ երկրներին և բիզնեսին», - ասաց ՍԱԶԲ - ի նախագահ Դմիտրի Պանկինը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական կառույց է ստեղծված խթանելու անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` մասնավոր և պետական հատվածի առևտրի և ծրագրերի ֆինանսավորման՝ վարկերի, երաշխիքների տրամադրման և բաժնեմասնակցությունների ձեռքբերման միջոցով: Բանկը ՍԱԶԲ-ի կողմից առ այսօր ներգրավել է ընդհանուր 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ ուղղված ՓՄՁ վարկավորման ծրագրերի իրականացմանը:

 

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է մասնաճյուղային լայն ցանցով:

Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման մասնաբաժինը 15% է, կորպորատիվ վարկերինը՝ 46%, միկրո և մանրածախ վարկերինը՝ 39%: Բանկը դեռևս Հայաստանում առաջին և միակ մասնավոր կառույցն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: 2020 թվականի տարեսկզբին եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000