Արմինֆո."Որքան էլ տարօրինակ հնչի, բայց մենք լավ նորություններ ունենք բյուջեի կատարման մասով",-մարտի 26-ին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս առնչությամբ նա հաղորդել է, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանը հարկային մուտքերի մասով պետբյուջեն կգերակատարի 5 մլրդ դրամով: "Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել հարկային կարգի պահպանման կարևորությանը ։ Այսօր շատ է խոսվում սոցիալական խնդիրների մասին, որոնց լուծման համար կառավարությանը պետք են եկամուտներ, որոնք, ինչպես գիտեք, ապահովվում են հարկային համակարգի միջոցով", - ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մանրածախ առևտրի դինամիկ աճին զուգընթաց բազմաթիվ ահազանգեր են ստացվում տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոնների տրամադրման մասով խախտումների վերաբերյալ: Շատ դեպքերում, ինչպես նշել է վարչապետը, տնտեսվարող սուբյեկտները կարծում են, որ երկրում ճգնաժամային իրավիճակի պատճառով պետության ուշադրությունը կսեւեռվի այլ, առավել հրատապ հարցերի: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը պետեկամուտների կոմիտեին կոչ է արել խստացնել վերահսկողությունը առևտրային օբյեկտների նկատմամբ, հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ դրանց թիվը շատ նվազել է, ուստի վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովման հետ կապված խնդիրներ չեն կարող լինել:
"Չի կարելի թույլ տալ հին սովորությունների վերսկսում, հատկապես, ճգնաժամային ժամանակ ։ Մենք պետք է բացառենք նման երևույթները", - գրել է վարչապետը՝ ՊԵԿ ղեկավարին հանձնարարելով ամենայն խստությամբ մոտենալ նման տնտեսվարող սուբյեկտների պատժին, որոնց պահվածքն, ըստ նրա, արդարացում չունի։
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |