Արմինֆո. Փոքր բիզնեսին աջակցության փաթեթի շրջանակում պետությունը մինչեւ 50 մլն դրամի փոխառություն կտրամադրի՝ 3 տարի մարման ժամկետով, որտեղ առաջին 6 ամիսները սահմանված են որպես արտոնյալ ժամանակահատված: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում։
Փոքր բիզնեսին պետական աջակցության փաթեթը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար
Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է, որ աջակցության այդ մեխանիզմից օգտվել
կարող են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց շրջանառու միջոցները 2019 թվականի ընթացքում
կազմել է 24-ից մինչեւ 500 մլն դրամ, եւ որոնք ներկայացնում են
գործունեության ամենախոցելի ուղղությունները կորոնավիրուսի տարածման պայմաններում (հասարակական սնննննունդ, պահեստային տնտեսություններ, վերամշակող արդյունաբերություն, զբոսաշրջային ծառայություններ և այլն):
Ի տարբերություն նախկինում կառավարությունում հայտարարված պետական աջակցության գործիքների՝ օգնության համար տնտեսվարող սոուբյեկտները դիմելու են ոչ թե ֆինանսական հաստատություններին, այլ՝ պետությանը։ "Այն դեպքում, եթե վարկառուն 2019 թվականի ընթացքում չի ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ, ապա, դիմելով պետությանը, կարող է ինքնըստինքյան դառնալ պետական ֆինանսական հաշվի փոխառու եւ աջակցություն ստանալ 2019 թվականին իր շրջանառու միջոցների ծավալի 10 տոկոսի չափով", - պարզաբանել է Խաչատրյանը:
Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, կազմակերպությունը պետք է անձնական երաշխիք ներկայացնի ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձանց խմբի կողմից, որոնք կամ բաժնետերեր են, կամ էլ ներգրավված են ընկերության կառավարման գործընթացին: Բացի այդ, վերջիններս պետք է ունենան բարձր վճարունակություն։
Պետությունից ստացված միջոցները կարող են ուղղորդվել բացառապես աշխատակիցներին 3 ամսով աշխատավարձով (ոչ ավելի, քան 300 հազար դրամ) ապահովմանը, պետական տուրքերի եւ հարկերի վճարմանը, հումքի ձեռք բերմանը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների եւ վարձակալության վճարներին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |