Արմինֆո.Կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամը կհանգեցնի արմատական փոփոխությունների մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել <Տրոյկա դիալոգ> ընկերության հիմնադիր, գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանը ՌԲԿ-ին հարցազրույցում:
Նրա կարծիքով ՝ ներկայիս իրավիճակն իր հետևից բերում է տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութաբանական, վարքագծային հետևանքներ։ <Այս ճգնաժամը շարժառիթ կհանդիսանա նոր ճգնաժամերի համար, որոնք, ցավոք, դժվար կլինի կանգնեցնել>, - կարծում է Վարդանյանը:
<Այն ձևաչափը, որով մարդիկ ապրում էին մինչեւ կորոնավիրուսի սկիզբը, այլեւս չի վերադառնա>, - կարծում է Վարդանյանը: Նրա խոսքով ՝ դա չի նշանակում, որ բոլորը կնստեն վառարանի մոտ եւ գրքեր կկարդան։ Սակայն, մարդիկ կհասկանան ընտանիքի կարևորությունը՝ որպես հենակետ: <Եվ մենք կտեսնենք մեծ քաղաքներից դեպի փոքր քաղաքներ հետադարձ միգրացիա։ Քանի որ հեշտ կլինի ավելի կոմպակտ ապրելը>, - հավելել է նա ։
Ներդրողը կարծում է, որ ճգնաժամը կստիպի տարբեր էլիտաների շփվել միմյանց հետ, այլ ոչ թե ապրել պետական չինովնիկների կամ գործարարների առանձին թունելներում ։
Գործարարը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում պետք է աջակցել հսկայական զանգվածի մարդկանց, ովքեր աշխատում են ոչ մեծ ընկերություններում, որոնք <վաղը պարզապես կդադարեն գոյություն ունենալ>: <Դա անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի զանգվածային գործազրկություն, ինչպես եղավ 1930-ականների սկզբին ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի ժամանակ ։
Հիմա պետք է փրկել հարյուր հազարավոր փոքր ընկերությունների: Փրկության միակ տարբերակը պարզապես հարկային արտոնություններ կամ ինչ-որ զիջումներն ու վարկերը չեն։ Ամենակարեւորն է՝ շարունակել պատվիրել բոլոր այդ ծառայությունները, որ մարդիկ շարունակեն ստեղծել այդ պրոդուկտները, ծառայությունները, որպեսզի հնարավոր լինի պահպանել այդ աշխատող մեքենան: Պետությունը ստիպված կլինի դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի աջակցել մեծաթիվ ծառայությունների պահանջարկին>,- ասել է Ռուբեն Վարդանյանը: