Ուրբաթ, 27 Մարտի 2020 11:33
Կարինա Մելիքյան

Fitch-ը վատթարացրել է Հայաստանի բանկային հատվածի վերաբերյալ կանխատեսումը՝ դարձնելով <բացասական>

Fitch-ը վատթարացրել է Հայաստանի բանկային հատվածի վերաբերյալ կանխատեսումը՝ դարձնելով <բացասական>

Արմինֆո.Կորոնավիրուսի տարածումը և նավթի գների անկումը բացասաբար են ազդում Ռուսաստանի ու հարեւան երկրների բանկերի վրա և  կարող են հանգեցնել վերջիններիս վարկանիշերի նվազմանը, ասված Է Fitch-ի մեկնաբանության մեջ:

ՌԲԿ-ի հաղորդագրության համաձայն, վարկանիշային գործակալությունը Ռուսաստանում բանկային հատվածի վերաբերյալ կանխատեսումը <կայունից> փոխել է <բացասականի>: Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանկերի վերաբերյալ կանխատեսումը նույնպես փոխվել է <բացասականի>, <կայուն> է մնացել միայն Ուզբեկստանի բանկային հատվածի համար կանխատեսումը: 

 

<Բանկերի վրա ճնշման աստիճանը կախված կլինի տնտեսական անկման աստիճանից եւ տեւողությունից, ազգային տնտեսության և արտաքին ֆինանսների համար կոնկրետ ռիսկերից, օրինակ ՝ նավթի գների անկումից, զբոսաշրջությունից կամ դրամական փոխանցումներից ստացվող եկամուտներից, իշխանությունների քաղաքական միջոցառումներից, ինչպես նաև առանձին բանկերի բիզնես–պրոֆիլներից>,-նշում Է Fitch-ը: Բացասական ռեյտինգային գործողությունների հավանականությունը, մասնավորապես, կախված կլինի պետության կամ բաժնետերերի կողմից բանկերի աջակցությունից: