Ուրբաթ, 27 Մարտի 2020 12:24

Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ հավելված

Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ հավելված

Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է  նոր Մոբայլ բենքինգ հավելված: Հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած և ճկուն:

«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, ով դեռևս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված ՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ: Նոր Մոբայլ բենքինգ հավելվածի գործարկումը Բանկի ծառայությունների թվային հարթակ տեղափոխման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Հավելվածի զարգացումը շարունակական է լինելու և այդ գործընթացում  մենք ակնկալում ենք նաև մեր հաճախորդների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Մենք բաց ենք լսելու, քննարկելու հավելվածի զարգացման, նոր գործառույթների ավելացման, պարզեցման շուրջ նրանց ցանկություններն ու ակնկալիքները և կյանքի կոչելու դրանք»,- ասել է Կոնվերս Բանկի Մոբայլ բենքինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:

Բանկի Մոբայլ հավելվածով հնարավոր է կատարել ոչ  միայն «դասական » գործառույթներ՝ հաշվի համալրում, վարկի մարում, փոխանցումներ, վճարումներ, արտարժույթի փոխանակում և այլն, այլև օգտվել որոշ՝ Հայաստանում նախադեպը չունեցող հնարավորություններից:

              «Մեր հավելվածը միակն է Հայաստանում, որի  միջոցով հնարավոր է, Card to                         Card միջազգային փոխանցումներ արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, Հաշիվների բացում, սպասարկում,  Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիի վճարում և այլն: Հավելվածում գրանցողներին՝ գրանցման պահին  ավտոմատ կարգով, տրամադրվում է նաև Վիզա վիրտուալ քարտ և հաշիվ, որը պարզ գործիքներ է առցանց հարթակներում գնումների համար »,- ասել է  նա:

Նշվել է նաև, որ Մոբայլ Բենքինգ հավելվածի հնարավորությունների մասին առավել մանրամասն Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդները կտեղեկացվեն հաջորդիվ՝ այդ կապակցությամբ հրապարակումներից: -

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: