Ուրբաթ, 27 Մարտի 2020 12:54
Ալեքսանդր Ավանեսով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից: Այս մասին նշվում է ընկերության հայտարարությունում:

 

<Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի  շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց  բնակիչ-բաժանորդների կողմից  սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը:

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը  բնակիչ-բաժանորդների կողմից  վճարումներ  կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

 

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին  փետրվար հաշվարկային ամսին  մատակարարված գազի  դիմաց պարտքը կազմում է  շուրջ  4 մլրդ  800 մլն  դրամ, որից   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված  սոցիալապես անապահով ընտանիքների  ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որումսս, մատակարարված բնական  գազի դիմաց պարտքի  գումարային առումով  93,4 տոկոսը չի վերաբերում  սոցիալապես անապահովներին, մինչդեռ  փետրվար ամսին մատակարարված  գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների  պարտքը  կազմում է մինչև 900 հազար դրամ>,- նշվում է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.06.2020
RUB6.920.09
USD483.02-0.89
EUR536.783.12
GBP598.370.84
CAD351.85-0.62
JPY44.89-0.06
CNY67.73-0.34
CHF502.673.33



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000