Շաբաթ, 28 Մարտի 2020 15:40
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների 2-րդ փաթեթը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների 2-րդ փաթեթը

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի COVID-19 պանդեմիայի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների երկրորդ փաթեթը:

 

Գործադիր մարմնի հաղորդման համաձայն, զրոյացվել են գյուղատնտեսության ոլորտում ագրովարկերի և լիզինգային գործարքների բոլոր տոկոսադրույքները, այսինքն, պետությունը ամբողջությամբ կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքները։ Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման վարկերի տոկոսադրույքները նույնպես կկազմեն 0%, բացի այդ,  ենթադրվում է 10%-70%  պետական համաֆինանսավորում՝ կախված վարկի նպատակից։ Խոզաբուծության և թռչնաբուծության հատվածների համար վարկերի 0% տոկոսադրույքից զատ նախատեսվում է նաև 30% համաֆինանսավորում, ինչը թույլ կտա նվազեցնել բանկի ռիսկը և կխթանի ագրահատվածի այդ ուղղությունների զարգացումը։

 

Ֆիզիկական անձանց ագրոմիկրովարկերի նկատմամբ նույնպես կիրառվել է զրոյական տոկոսադրույք: