Երկուշաբթի, 30 Մարտի 2020 13:06

Կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումերի  տրամաբանությամբ. ինչպես է հաղթհարվելու եվ ինչի հաշվին

Կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումերի  տրամաբանությամբ. ինչպես է հաղթհարվելու եվ ինչի հաշվին

Արմինֆո. Կորոնավիրուսը կամ «COVID-19»-ը այսօր վերածվել է գլոբալ ռիսկի և աղետի, որի մասին են վկայում են դրա դսևորումները. ա) ակնհայտ մեծ մասշտաբները, ընդգրկել է մոլորակի երկրների մեծ մասը և շարունակվում է շատ արագ տարածվել, բ) դրա պատճառահետևանքային կապը միանշանակ չէ. ընդհուպ առաջացման արհեստական կանխարվարկածը, գ) մարդկությունը, միավորելով ամբողջ ներուժը, դեռևս ի զորու չէ կանգնեցնել այն:

Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում առաջացած ճգնաժամային աննախադեպ իրավիճակը հանգեցրել է համաշխարհային տնտեսության և առանձին երկրների տնտեսական ակտիվության կտրուկ նվազմանը, սոցիալական վիճակի աննախադեպ վատթարացմանը, որը բնականաբար չի շրջանցել Հայաստանը: Ստեղծված իրավիճակում իշխանությունները և բիզնեսը ընթացս արագ քայլեր են ձեռնարկում ճգնաժամը մեղմելու և դրանից առաջացած վնասները վերականգնելու ուղղությամբ: Այն հիմնականում իրականացվում է համերաշխության մթնոլորտում, քանի որ  տնտեսական ակտիվության և սոցիալական վիճակի վերականգնումը բխում է բոլորի՝ պետությունների, իշխանությունները կազմող ուժերի, ընդդիմադիրների, բիզնեսի և բոլորի, այդ թվում՝ ակտիվ գործող և պասիվ՝ սպառող անձանց շահերից:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) արձանագրել է արտակարգ իրավիճակների ֆինանսավորման դիմումների աննախադեպ մեծ աճ, շուրջ 80 երկիր արդեն ներկայացրել է նման խնդրանք, չնայած մինչ այժմ ԱՄՀ-ն միաժամանակ դիտարկել է սահմանափակ թվով՝ մի քանի դիմում: [Глава МВФ заявила о начале мировой рецессии
https://www.rbc.ru/economics/27/03/2020/5e7e1a789a7947ee95b71e9f?from=from_main]

ՀՀ իշխանությունները ևս փորձում է իրականացնել համապատասխան միջոցառումներ: ԱԺ-ում ՀՀ-ում արտակարգ իրավիճակի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրեց որոշման նախագիծ, որն ընդուվեց ի գիտություն (23.03.2020), երկու օր անց ԱԺ-ում ՀՀ կառավարության հարցուպատասխանը (25.03.2020) ամբողջությամբ նվիրված էր տվյալ խնդրին: Այնուհետև ընդունվեց ՀՀ կառավարության հակաճգնաժամային մջոցառումների որոշումների փաթեթը (26.03.2020):

Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական ճգնաժամը մեղմելու համար ՀՀ վարչապետը վերջին օրերին մի քանի անգամ դեմ արտահայտվեց հարկային ու վարկային արձակուրդների գաղափարին, ինչպես նաև, պարապուրդի մատնված աշխատողներին պետության կողմից տրվող հատուցումներին, այն դիտարկելով խնդրահարույց: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, պետական օժանդակության ու օգնության խնդիրը վարչապետը սևեռեց պետության կողմից տրվող վարկերի սուբսիդավորմանը:

Այս մոտեցումը ուղղակի շեշտադրեց ՀՀ վարչապետի կոշտ դիրքրոշումը  և ըստ այդմ հանրության մեջ և առանձին մարդկաց մոտ խիստ տարակարծիք ու միաժամանակ կենսական հետաքրքրություն առաջացրեց, ելնելով՝ իրավական, կազմակերպական, կենցաղային և այլ դրթապատճառներից: Իհարկե, ԶԼՄ-ների մի մասը փորձեց դա խառնաշփոթ ներկայացնել, և կամ բացահայտ նեգատիվ գույներով բնութագրել, որը պայմանավորված է հետևյալով.

ա) խոսքը համաշխահրային մասշտաբի խորացող ճգնաժամային իրավիճակի մասին է, որը դեռևս հաղթահարված չէ և անգամ դժվար կանխատեսելի է՝ դրա թողած հետևանքների առումով.

բ) դիրքորոշումը, ի վերջո, ՀՀ վարչապետինն է, ընդ որում, մոտեցումը նրա կողմից հնչում է միանաշանակ և հստակ.

գ) ՀՀ կառավարության պետական օժանդակության և աջակցության ձևաչափերը չի կարելի որակել  համակողմանի և, ընդ որում, դրանք ունեն որոշակի նախանշված ուղղվածություն և գրեթե բացառում են այլ մոտեցումները:

դ) մյուս կողմից բարդ իրավիճակում միջազգային զարգացումների ֆոնը ինքնին տարակարծություններ է առաջացնում: Աշխարհի տարբեր երկրներում խնդրո առարկայի հետ կապված իրականացնում են խիստ տարբերվող բնույթի և տարբեր վեկտորներ ունեցող միջոցառումներ:

 

Օրինակ՝ Բրիտանիայի իշխանությունները փոխհատուցում են բիզնեսին աշխատավարձի ծախսերի 80 տոկոսը և թույլ են տալիս չվճարել ԱԱՀ-ն: [Британские власти компенсируют бизнесу 80% трат на зарплаты и разрешат не платить НДС, https://retailer.ru/britanskie-vlasti-kompensirujut-biznesu-80-trat-na-zarplaty-i-razreshat-ne-platit-nds ]

 

ԱՄՆ Սենատը և Սպիտակ տունը համաձայնություն են ձեռեք բերել 2 տրիլիոն դոլարի չափով ազգային տնտեսությունը խթանելու միջոցառումների վերաբերյալ: Սա ավելին է, քան 2008 թ. ճգնաժամի դեպքում: Միջոցները կուղղվեն «COVID-19» համաճարակի ճգնաժամից տուժած աշխատողներին ու ձեռնարկություններին:  [США выделят рекордные $2,2 трлн на поддержку экономики, https://secretmag.ru/news/ssha-vydelyat-rekordnye-usd2-2-trln-na-podderzhku-ekonomiki.htm]

 

Գերմանիայում «COVID-19» համաճարակի հետ կապված փոքր և միջին բիզնեսի համար հակաճգնաժամային ծրագիր է ընդունվել: Ճգնաժամի հետևանքով տուժած միկրո ձեռնարկություններին և ինքնազբաղվածներին կվճարվի 9-15 հազ. եվրո, իսկ ոչ լրիվ աշխատանքային օրավա ռեժիմի փոխհատուցումը կկազմի՝ 67 տոկոս: [Как в Германии спасают малый и средний бизнес от коронавируса, https://www.dw.com/ru/B0/a-52916009]

 

Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն, որպեսզի  չխճճենք առանց այն էլ բարդ խնդիրը փորձենք դրան անդրադառնանք այլ դիտակետից և պատասխանել մի քանի հարցերի, որից պարզ կլինի, թե իրավիճակը մեղմելու և կամ կայունացնելու նպատակով. ա) ում հարստությունը կամ միջոցներն են բաժանվելու, բ) ովքեր են լինելու պետությունից դրամական օժանդակություն ստացող շահառուները և, գ) որտեղից են վերցվելու բաշխման համար անհրաժեշտ, սակայն բյուջեի մուտքերի առումով վտանգված ու նաև հավելյալ պահանջված միջոցները: Միանգամից արձանագրենք, նշված երեք հարցերի միասնական խնդիրը իրենից ներկայացնում է պետական ֆինանսների կառավարման առաջնահերթ առանցքը՝ միջոցների գեներացում, հավաքագրում, պետական ֆինանսական միջոցների ձևավորում և վերաբաշխում: Այսինքը՝ ճգնաժամի հետևանքով չէ, որ իշանությունը այս պահին ստիպված պետք է ունենա այդ բարդ թնջուկի լուծման ալգորիթմը: Դրանք ըստ էության այն գործառույթներն են, որի մատրիցը իշխանությունը պետք է ունենա մշատապես: Ինչ խոսք, ճգնամային իրավիճակը այդ մատրիցի վրա դնում է իր կոշտ ազդեղցությունը, սահմանափակումները, ճնշումները ու այլ ներգործությունները և պահանջում է.

ա) գործել արագ.

բ) երբեմն գործողութույնները իրականացնել ոչ ստանդարտ կառուցակարգերով.

գ) չշեղվել առանցքային ուղղություններից, և միաժամանակ փորձել  առավելագույնս գոհացնել բոլոր շահաոռւներին և կամ համոզել, որ ընթացս իրականացվում են առավել արդյունավետ քայլերը, և այլ լուծումները կլինեն ավելի վատ, կամ ավելի կործանարար.

դ) ավելորդ չբարձրացնել ճոճվող երևույթների ամպլիտուդը, տուրք չտալ պոպուլիստական կոչերին և հակառակը՝ ճիշտ գնահատել ռեսուրսներն ու ուժերը և կայուն պահել իրավիճակը.

ե) հավասարակշռել վերը նշվածները, ընդհանրացնել ու ճշգրտել պահից բխող և ապագային միտված ռազմավարությունը, ընտրել իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու արդյունավետ կամ օպտիմալ գործիքակազմ, այնպես, որ, հնարավորինս արագ վերականգնվեն արդեն իսկ կրած վնասները:

զ) Դրա հետ մեկտեղ վերանայել ու շտկել նախկինից ժառանգություն հասած կառավարման ինստիտուցիոնալ ու կազմակերպական մոդելները, դրանք հարմարեցնել նոր ի հայտ եկած իրավիճակին ու դրա օրինաչափություններին, և իհարկե, հիմք ընդունել եռամիասնական՝ տնտեսության, սոցիալական և բնապահպանական ոլորտներիի ու խնդիրների միասնական մատրիցը, որը վաղուց արդեն ընդունված է անվանել «կայուն» կամ «կանաչ» զարգացում:

 

Կարող ենք վկայել, որ կարճա- միջնա- և երկարաժամկետ հեռանկարում թվարկված դրույթների հետևողական իրականացումը կապահովի նոր իրավիճակին ու օրինաչափություններին հարմարեցված ցանկալի զարգացում:

 

Այստեղ արձանագրենք, որ սույն խնդրի առաումով հարկ չկա տեսական բնույթի երկար մեկնաբանությունների, ուստի ատորև խդրին անդրադառնանք առավել պրագմատիկ և կոնկրետ տեսանկյունից: ՀՀ  կառավարության 2020 թ. մարտի 26-ի թիվ N 355 – Լ (Առաջին միջոցառում) որոշմամբ կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման հիմնական առանցքային կիրառվող միջոցառումներն են. համաֆինանսավորումը, վերաֆինանսավորումը, սուբսիդավորումը: Համաձայն որոշման դրանց սահմանումներն են համապատասխանաբար.

Համաֆինանսավորում վարկի գծով տնտեսվարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները,

Վերաֆինանսավորում. վարկի գծով տնտեսվարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.

Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսվարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիր.

Խնդիրներից մեկը հետևյալն է. որոշման մեջ վերը նշված երեք տնտեսագիտական կատեգորիաները ինչքանո՞վ են համապատասխանում դրանց տնտեսական բովանդակությանը: Այն խորքային քննարկման առարկա չդարձնենք, չէ որ կարելի է ընդունել, որ դրանք այդպես են սահմանվել տվյալ որոշման իմաստով և համատեքստում: Մինչդեռ հարկ է արձանագրել այն, որ դա մեղմ ասած, իմիտացիոն և անհաջող ձևաչափով լուծում է, և ըստ այդմ պետք է կատարենք կարևոր.

 

Արձանագրում առաջին. Սույն որոշման մեջ համաֆինանսավորումը, վերաֆինանսավորումը և սուբսիդավորումը բովանդակային իմաստով պարզապես նշանակում է սուբսիդավորում: Առերևույթ և բովանդակային որևէ կասկածների դեպքում, կարելի է առաջնոդրվել դասական ուղեցույցով՝ ԱՀԿ-ի «Սուբսիդիաների և փոխհատուցումների միջոցառումների մասին բազային համաձայնագրով (Agreement on Subsidies and Countervailing Measures (“SCM Agreement”)

 

Արձանագրում երկրորդ.  Ում կողմից է տրվում սուբսիդավորումը և ովքեր են դրա հասցեատերերը: Պատասխանը միանշանակ է՝ սուբսիդավորող կողմը կառավարությունն է, իսկ հասցեատերերը կամ այն ստացող շահառուները՝ մի կողմից բանկերից վարկ ստացողներն են, մյուս կողմից բանկերն ու վարկային կազմակերպություններն են:

 

Պետական օժանդակության միջոցառումները կամ ծրագրերը, ըստ էության, ՀՀ կառավարության կողմից լավ նպատակի՝ կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար են, (պայմանական համաֆինանսավորման, վերաֆինասավորման և սուբսիդավորման  ձևաչափով) և ի վերջո ուղղվում են բանկերին (վարկային կազմակերպություններին): Բավական է նշել, որ որպեսզի տնտեսավարողը դառնա հակաճգնաժամային միջոցառումների այս կամ այն միջոցառման (համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և սուբսիդավորում)  շահառու, ապա նա պետք է դառնա բանկի վարկաոռւ:

 

Արձանագրում երրորդ. Կիրարվող կառուցակարգը նոր լուծում չէ, նման կառուցակարգով սուբսիդավորվել են և ներկայումս շարունակվում են սուբսիդավորվել գյուղատնտեսական վարկերի, թիրախային խոցելի տարբեր խմբերին՝ բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների գծով վարկառուի կամ շահառուի ծախսերը, այն է՝ բանկի համար ստացվող տոկոսային եկամուտները:

 

Արձանագրում չորրորդ, կառուցակարգի տրամաբանությամբ և ուղղվածությամբ ՀՀ կառավարությունը ձեռք է մեկնում վարկառու շահառուներին, այս դեպքում՝ կորոնավիրուսի հետևանքով վարկ վերցրած տնտեսվարողներին, ընդ որում, տարբեր ոլորտների մեծ ու փոքր, էական չէ, իհարկե գծված շեմի՝ 500 000 ՀՀ դրամից ոչ ավելի չափով: Սակայն նկատենք, որպեսզի վերջիններս օժանդակություն ստանան նրանք ունեն միակ մեկ այլընտրանք՝ պետք է վարկ վերցնեն բանկերից: Այստեղ ակամա հիշեցի հայտնի հումորային մանրապատումը, որտեղ բոլորիս հայտնի «Մկոն» ասում է «..դու ուրիշ հերոսի անուն չգիտես…» կամ ռուսերեն ասվածը (какую партию не создавали … получается КПСС):

 

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում կառավարությունների կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագրերում, ինչ խոսք, առկա է տնտեսվարողների կողմից ստացված վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման բաղադրիչը, սակայն ոչ մի երկրում ուղղակի կամ անուղղակի նախապայման չի սահմանվում, որ եթե ցանկանում ես հակաճգնաժամային ծրարգրերում ընդգկրվես, ապա գնա և վարկ վերցրու բանկից (վերջնագրի ձաևչափով):

 

Արձանագրում հինգերորդ, ըստ որոշման  ստացվում է համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում, իսկ ավելի ճիշտ պարզապես ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորում ստանում են վարկառուները ու նաև բանկերն ու վարկային կազմակերպությունները, իսկ այդ սուբսիդավորումը վճարում է կառավարությունը՝ բյուջեից, այն է՝ մեր բոլոր հարկատուների պետական բյուջե ուղղվող պարտադիր վճարներից:

 

Արձանագրում վեցերորդ. Մի պահ մի կողմ դնենք այն հարցը, թե ինչքանով են շահում վարկ ստացող վարկաոռւ շահառուները, դա՝ քննարկման այլ հարց է: Անդրադառնանք սուբսիդավորումը վերջնական ստացողներին՝ բանկերին ու վարկային կազմակերպություններին: Վերջիններս սույն կառուցակարգի կիրառման առումով հայտնվում են, այսպես ասած, դրախտի դռնից ներս, քանի որ առանց որևէ ջանք գործադրելու միանգամից լուծում են վարկային բարդ ռիսկի խնդիրներից մի քանիսը: Ընդ որում, հակաճգնաժամային առաջին փաթեթով առաջարկվում է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման ձևերով օժանդակել այն տնտեսվարողներին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում, ունեցել են բարվոք  վարկային և հարկային պատմություն: Բանկի համար, ըստ էության, ապահովվում է վարկառուների սելեկցիայի գործընթացը:

Բանկերը փատացի անխափան գործող կառուցակարգով ստանում են վարկերի տոկոսային եկամուտները, այս դեպքում համաձայն որոշման լուծելով  նաև՝ վարկի գծով տնտեսվարող վարկառուի մոտ. ա) ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, բ) արժութային ռիսկի մասնակի չեզոքացման ու նաև գ) արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, դ) տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման, ու նաև ե) տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրները:

Բանկի համար (վարկային կազմակերպության) պետության կողմից սուբսիդավորված չափով (իսկ քանի որ պետական սուբսիդավորումով եթե չի զրոյացնում, ապա կտրուկ իջեցնում է այդ վարկերի տոկոսադրույքը), լուծվում են՝ տոկոսային եկամուտների, զուգահեռ նաև վարկի ապահովության և արտարժութային ռիսկերի խնդիրները: Այդ պայմաններում վարկառուի համար դժվարություն չեն առաջացնելու տոկոսային ծախսերի վճարումն ու մայր գումարի վերադարձը: Հետևաբար բանկն առանց որևէ ջանքի և վարկային ռիսկերը խորը գնահատելու, ըստ էության, փաստացի սահուն ու հաստատուն ձևով ստանում է այդ վարկերի գծով տոկոսային եկամուտները ու նաև տրված վարկերի առանց բարդությունների վերադարձի հնարավորությունը: Դրանով ի կատար է ածվում է բանկիրների բաղձալի երազանքը՝ փողը առանց բարդությունների (կամ գլխացավանքի) փող է բերում:

 

Արձանագրում յոթերորդ. Ես, որպես պրոֆեսիոնալ, մտահոգություն չունեմ, որ բանկային համակարգի ներկայացուցիչները, ներառյալ բանկերի «թոփ մենեջմենտի» շրաջանակը (կամ «գոռուները») և ոչ այնքան «թոփ» աստիճանի ղեկավարները, հին ու նոր բանկիրներն ու մասնագետները (ոլորտային համերաշխության ու շահերից ելնելով) կքննադատեն ու բացասական կարձագանքեն իմ սույն դիրքորոշման վերաբերյալ, քանի որ խնդիրը ես կամ իմ անձը չէ, այլ երևույթն է ինքնին: Իսկ այն, վերջին հաշվով, օգուտ չի կարող բերել նույն բանկերին ու բանկային համակարգին (չստացվի՝ դրախտի երանելի դռնով խնջույք ժանտախտի ժամանակ):

 

Խնդիրը շատ չբարդացնելու ու պարզ ներկայացնելու համար պատկերավոր ասենք, որ ամենուր գործում է էներգիայի պահպանման օրենքը: Նպաստավոր թեկուզ և հատվածային «արծաթե սկուտեղի վրա» մատուցված ցանկալի եկամուտները (ձրի պանիրը տեղադրված է միայն մկան թակարդում) այնուհետև բումերանգի նման ոչ այնքան լավ անդրադարձ են ունենալու նույն բանկային համակարգի վրա, ելնելով նրանից, որ.

 

ա) Բիզնեսի  մակարդակով, վարկառու շահառուի (կամ այն ստացողի) ծախսերը նվազեցնող կամ եկամուտները ավելացնող սուբսիդավորումը, վերջինիս մոտ դրական կարճաժամկետ արդյունքից հետո օբյեկտիվ առաջացնում է թմրանյութի նման կախվածություն, առանց որի նա իր գործունեությունը հետագայում չի ուզում պատկերացնել: Հետագայում դա հետ ընկած «լագով» շղթայական ազդում է վարկավորող բոլոր բանկերի ու նրանց արդյունքների վրա: Այն բացասական է ազդելու վերջիններիս այդ նույն՝ տոկոսային եկամուտների վրա, այն է՝ շահութաբերության կամ դրա նվազման միտումի վրա: Ասվածը բխում է սուբսիդավորման կատեգորիայի տեսամեթոդական բովանդակությունից և վիճարկման ենթակա չէ: Այն վաղուց և խորությամբ վերլուծված է տնտեսագիտության բազմաթիվ և ծավալուն ուսումնասիրություններում: Խիստ համառոտ նշեմ, որ սուբսիդավորման երկու առանցքային մոտեցումների մասին՝ առաջինը ուղղված է ստացողի ծախսերի կրճատմանը կամ եկամուտների ավելացմանը, իսկ երկրորդը նույն անձի ռիսկերի մակարդակի նվազեցմանը (հասկանալի է, որ նշվածը որոշակի ընդարձակ մեկնաբանության կարիք ունի, որն այլ հրապարակման թեմա է):

 

բ) Բանկերը իրենց հերթին սովորում են թմրանյութի կախվածության էֆեկտին (սահուն հոսող տոկոսային եկամուտներին), որն էլ առաջացնում է ածանցվող խնդիրներ, մասնավորապես՝ բանկերի մոտ տեղի է ունենում այդ սեգմենտի վարկերի վարկունակության գնահատման մասնագիտական կարողության օբյեկտիվ նվազում՝ դրա բոլոր հետևանքներով, որն այնուհետև օբյեկտիվորեն տարածվում է ընդհանուր վարկային պորտֆելի կառավարման վրա:

 

գ) Վերջապես՝ սուբսիդավորումը, որպես գործիք, այդ թվում՝ երրորդ կողմի, տվյալ դեպքում բանկերի միջնորդությամբ, ի սկզբանե և հստակ կանոնակարգված է ԱՀԿ-ի կողմից, որի կանոնակարգումները այնուհետև պարտադիր ու հետևողական ստանձնում են տարածաշրջանային միությունները, մեր դեպքում ԵԱՏՄ-ն: Այս դեպքում միջազգային և տարածաշրջանային միությունների մոնիթորինգի արդյունքում սանկցիոն մահակի տակ են հայտնվելու միաժամանակ ՀՀ կառավարությունը և ֆինանսական ոլորտի մեգա կարգավորողը՝ ՀՀ Կենտրոնական բանկը:

 

Փաստարկների թվարկումը նշվածներով չի սահմանափակվում, կարող ենք շարունակել, սակայն սույն խնդրի ներկայացման տրամաբանոթյունը թույլ չի տալիս տարածվել տեսական (կամ ակադեմիական) մեկնաբանությունների դաշտում:

 

Արձանագրում ութերորդ. Եվ այսպես, ամեն ինչ լավ է՝ օժանդակություն ստացող վարկառուների մեր քաղաքացիների և տնտեսվարողների համար, հրաշալի է նաև բանկերի և վարկային կազմակերպությունների համար և, ըստ այդմ, վերջիններս պետք է փորձեն արագ ընգրկվել այդ ծրագրերում: Վճարողը ի դեմս ՀՀ կառավարության հայտարարում է, որ լուծում է կարևոր սոցիալական ու տնտեսական խնդիրներ, այդ թվում՝ տարբեր շահաոռւ խմբերի համար: Կառավարությունը իրացվող քաղաքականության ու հայտարարության առումով նույնպես շահեկան վիճակում է …. բայց մի պահ կանգ առնենք (կարծես «էյֆորիայի դոզան» շատ է ստացվում) և հասկանաք. մեր հարազատ, մեզանից հարկերով սնվող կառավարության համար դա այդքան լավ է, թե հավելյալ խնդիրներ է ծնում:

 

Արձանագրում իններոդ. Կառավարությունը վճարում է մեր վարկաոռւ քաղաքացիներին և տնտեսվարողներին, նրանց հոգսերը թեթևացնելու համար: Կարծես խնդիր չպետք է լինի, բայց եթե նկատի ունենանք, որ խնդիրը պետության կողմից հանրային բարիքների վերաբշխման մասին է, ապա կարող ենք հարց բարձրացնել այդ բարիքների վերաբշխման արդարության առումով: Իսկ արդյո՞ք համաչափ է դա տարածվում բոլորի վրա: Սակայն այս առումով խնդիրը չբարդացնենք և սահմանփակվենք ենթադրական պնդումով, որ պետության օգնությունը ստանում են իսկապես թիրախավորված խոցելի խմբերն ու անհատները, որն ինչ-որ չափով պատասխանում է արդարության հարցադրմանը:

 

Ստորև խնդիրը դիտարկենք այլ առանցքից, վերը նշվեց, և ըստ այդմ ակնհայտ է, որ մեր հարազատ կառավարությունը մեծ չափով ու բավականաչափ արդյունավետ բարձրացնում է բանկերի (վարկային կազմակերպությունների) գործունեության արդյունքները: Մի ոլորտի, որն առաջնորդվում է իրեն բնորոշ բիզնես շահերով, որը բնական է: ՀՀ-ում համենայն դեպս, նախորդ ճգնաժամերից հետո բանկային համակարգը դուրս է եկել ամենաշահեկան վիճակում: Բայց խնդիրը դրանում չէ, սա ուղղակի ևս մի միջանկյալ արձանագրում էր:

 

Խնդիրը դիտարկենք կառավարության քայլի տրամաբանության առումով, եթե վերջինս ի վերջո սուբսիդավորում է բանկերին (վարկային կազմակերպություններին) և նրանք դրանից էապես բարձրացնում են իրենց արդյունքային ցուցանիշները՝ անխափան ստանում են տոկոսային եկամուտները՝ փակելով վարկի սպասարկման ռիսկերի մեծ մասը: Ի դեպ, ՀՀ բանկային համակարգում բանկերի եկամուտների կառուվցվածքում տոկոսային եկամուտները կազմում են ընդհանուր եկամուտների առյուծի բաժինը՝ 85 ու երբեմն ավելի տոկոս: Վերջին հաշվով բարձրանում է բանկերի հասույթների և շահութաբերության մակարդակը և դա վիճարկման եթակա չէ: Այստեղից բնական հարց, արդյո՞ք կառավարությունը դրա դիմաց նույն բանկային համակարգից չպետք է հատույց պահանջի ու ստանա (խնդիրը պարզ է ամենուրեք գործում է էներգիայի պահպանման օրենքը): Կառավարությունը նման հարցադրումից հետո, այդ հատույցը ստանալու համար համընդհանուր գործիք պետք է գործադրի, այն է՝ առանձին հարկ սահմանի այդ նույն բանկերի ու վարկային կազմակերպությունների համար: Պայմանական այդ հարկն անվանենք՝ «ֆինանսական հատվածի սոցիալական հարկ»: Երկար ստացվեց, սակայն մեծ հաշվով այն արտահայտում է հարցադրման իմաստը:

 

Արձանագրում տասերորդ. Կարող են հակափաստարկ բերել և ասել, իսկ ինչպես կարող էր վարվել կառավարությունը, չէ որ բանկերին օգտագործում է որպես խնդրի միջնորդ և օպերատոր կամ գործակալ, որի համար էլ նրանք ստանում են հավելյալ եկամուտներ, և կառավարությունը դրա դիմաց հատույց պահանջելու հիմնավորում կարծես չունի: Միանգամից փաստենք, որ բանկերը տվյալ դեպքում հանդիսանում են միջնորդ օպերատոր կամ գործակալ, սակայն դա կառավարության սուբսիդավորումը իարկանացնելու միակ անվերապահ և վերջանական իրացնելու ուղին չէ (ի դեպ, նշենք, որ այընտրանքների հնարավորությանը մենք կանդրադառնանք առանձին, քանի որ այն տարողունակ մեկնաբանությունների հարց է): Մինչդեռ այս դեպքում կառավարության փաստացի առաջ քաշած (պաշտոնական ընդունված) լուծումենրի պարագայում, ընթերցողի ուշադրությունը սևեռում ենք մեր կողմից առաջարկվող մոտեցման վրա, այն է՝ կառավարության կողմից բանկերի ու վարկային կազմակերպոթյունների համար «ֆինանսական հատվածի սոցիալական հարկի» գործադրման վրա: Սա ի դեպ, հանգում է վարչապետ Փաշինյանի տեսակետին, այն է՝ եթե բոլորը հարկային արձակուրդ ստանան և համարժեք հարկեր չտան, ապա այդ դեպքում որտեղից կառաջանան բյուջեով արդեն իսկ կանխատեսված և հատկապես հակաճգնաժամային սպասվելիք և պահանջված միջոցները:

 

Առաջարկվող հարկի ներմուծումը ավելի կհիմնավորվի, եթե հարցին անդրադառնանք պետության կողմից հակաճգնաժամային փաթեթով արդեն իսկ սահմանված օժանդակության կաոռւցակարգի ծավալների կամ մասշտաբների տեսանկյունից: Ստացվող շոշափելի թվերի պատկերի վրա գրեթե անխոցելի կդառնա ֆինանսական հատվածի՝ բանկերի և վարկային կազմակերպությունների համար առաջարկված լրացուցիչ հարկի կիրառման հարցադրումը:

 

Եվ այսպես, «ֆինանսական հատվածի սոցիալական հարկը» գործադրելու հիմնավորման հիմնական գործոններն են՝

ա) ճգնաժամային իրավիճակում ֆիսկալ եկամուտների ապահովումը, երբ ներմուծվող հարկով չեզոքացվելու են ավանդական հարկերի մուտքերի կտրուկ նվազումը,

բ) հարկը գանձվում է պետութւան կողմից սույն հարկը վճարողներիի մոտ հավելյալ եկամուտների ապահովման դիմաց հատույցը ստանալու նպատակով,

գ) ամենակարևոր խնդիրը երկրում մակրո մակարդակով վերաբաշխման հավասարակշռության խախտման կանխումն է: Տվյալ դեպքում նկատի ունենք վերաբաշխումը տնտեսության իրական և ֆինանսական հատվածների միջև:

 

Հարկ է միաժամանակ փաստենք այն իրողությունը, որ ֆինանսական, այս դեպքում բանկային հատվածն (որի ակտիվները կազմում են ընդհանուր ֆինանսական հատվածի գրեթե 80 տոկոսից ավելին) ու տնտեսության իրական հատվածը մեր երկրում գործում են շահերի առումով մեկուսացված՝ յուրաքանչյուրը իր սեփական դաշտում և պրագմատիկ իր խնդիրների, սպասելիքների և ճնշումների ներքո: Ընդ որում, օրենսդրական կարգավորման պահանջներով ՀՀ կենտրոնական բանկը պատասխանատու չէ երկրի տնտեսական զարգացման, դրա  աճի և ակտիվության մակարդակի համար:

 

Այդ իրողության ֆոնին և համատեքստում տնտեսության ֆինանսական և իրական հատվածների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերակցության վերաբաշխումն ու խախտումը լավ բան չի խոստանում, եթե չասենք, որ վտանգավոր է: Այդ դեպքում, հետճգնաժամային իրավիճակում արդյոք հնարավոր է նոր «լուսավոր զարգացումների» մասին մտածել, կարծում եմ հավասարակշռության վերը նշված շեղումից հետո, մեղմ ասած, դա խիստ հարցականի տակ կդրվի:

 

Ընդհանրապես, նկատենք, նոր որևէ հարկատեսակի սահմանման հարցադրումը առաջացնում է սուր հակազղեցություն և բնականաբար առաջինը՝ պոտենցիալ հարկ վճարողների շրջանում: Մինչդեռ այս դեպքը ոչ թե բացառություն է, այլև առանձնահատուկ է իր բնույթով, ելնելով. ա) առաջացած խիստ ճգնաժամային իրավիճակից, բ) ճգնաժամի հակազդեցության համար փաստացի ընդունված գործիքակազմից: Վերը նշված հավասարակշռության վերականգնելու խնդիրը  պահանջված է դարձնում հարկի գործադրման գաղափարը: Ընդհանուր առմամբ, պետք է ընդունել, որ ստեղծված իրավիճակում առկա է երկու այլընտրանք. ա) հակաճգնաժամային միջոցառումների գործադրման հետևանքով իրական և ֆինանսական հատվածների միջև հավասարակշռությունը չխախտելու համար ներդնել՝ «ֆինանսական հատվածի սոցիալական հարկը», բ) բովանդակային կամ խորքային վերանայման ենթարկել հակաճգնաժամային միջոցառումների առանցքում փաստացի դրված մոտեցումը:

 

Եթե վերը ներկայացված մեկնաբանությունը մեր քաղաքացիների համար վերծանենք (առանց ածականների՝ հպարտ կամ գիտակից և կամ այլ), ապա խնդիրը գալիս է ժողովրդական լեզվով ասած՝ «և գայլերը մնան կուշտ, և ոչխարները՝ ողջ» բանաձևին: Դրանից ելնելով վակառու քաղաքաղաքացին ու տնտեսվարողը, մասնագետն ու փորձագետը, պետական չինովնիկն ու բանկիրը կարող են  ներկայացված հարցադրման կամ հիմնախնդրի հետ կապված՝ առնվազն հարցն ուղղել հայրենի կառավարությանը։

 

Արձանագրում տասնմեկերորդ. Հեծանիվ հնարելու կարիք չկա, քանզի հարցը վերաբերվում է պատվիրատուի (կամ վճարողի), կատարողների և ստացող շահառուների միջև հարաբերությունների դասական խնդրին: Այն ունի իր գինը բոլոր կողմերի համար, և հատկապես վճարող կողմի, այն է՝ կառավարության համար: Կառավարության կողմից դրա համար առաջարկված լուծումն այս դեպքում, ինչքան էլ զարմանալի է, սակայն անգամ քննարկման առարկա չի դիտարկվում հասարակության կողմից: Կարելի է բերել ամենա սպասելի փաստարկը. կայացված հակաճգնաժամային որոշումները, բովանդակային կամ ըստ էության, չի քննարկվում և չի էլ քննարկվելու (էլ չենք ասում քննադատվում), քանի որ կորոնավիրուսի հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում պետք է գործի համերաշխության մոտեցումը: Մինչդեռ հարց է առաջանում՝ համերաշխություն ինչպիսի լուծումների շուրջ: Եթե վերը նշված փաստարկը ունի արդարացում, ապա հարկ է նշել, որ այդ տրամաբանության պրակտիկան մենք տեսել ենք: Գերագույն, առավել կարևոր և լավ նպատակների լուծման համար խորհրդային ռեժիմը իրականացրել է հակամարդկային, անտրամաբանական, դաժան, տնտեսապես անիմաստ զուտ քաղաքական (կամ կոնյուկտուրային) տրամաբանությամբ հաշվարկված բազմաթիվ «դարակազմիկ» ակցիաներ, որոնց համար զղջացել է ինքը` խորհրդային ռեժիմը և այդ մեծ երկրում ապրող սերունդները: 

 

Կրկին նշենք, որ հիմնախնդրի վերաբերյալ կառավարության հակաճգնաժամային որոշումներով պայմանավորված, վերը ներկայացված առաջարկից բացի, այընտրանքային հիմնավոր լուծումներին հարկ կլինի անդրադառնալ առանձին, անկախ նրանից՝ դրանք պահանջված կլինեն իշխանությունների կողմից, թե ոչ: Մինչդեռ հանրությունն ունի այն իմանալու և գնահատելու օբյեկտիվ պահանջարկ և իրավունք:

 

Ամենակարևոր արձանագրումը. Ստեղծված իրավիճակում հակաճգնաժամային նման կարգի որոշումներ ընդունելուց և դրա հետևանքների հարվածները անխուսափելիորեն կրելուց հետո, եթե արդարանալու համար կրկին պիտի հղում անենք անհաղթահարելի արտաքին գործոնի՝ այս անգամ հրեշավոր կորոնավիրուսի վրա, կնշանակի մենք՝ պատմական հայրենիքում վերջին հարյուրամյակի ընթացքում ապրողներս, ոչ մի դաս չենք կարողանում սովորել պատմությունից, որը և շատ տխուր է:

 

Արա Քառյան

«Լոգիկա» ֆինանսատնտեաական և գործարար

 անկախ հետազոտությունների կենտրոն»»,

ՀԿ-ի նախագահ, տ.գ.թ., ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Նախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտըՆախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը
Փորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիսՓորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիս
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.12.2024
RUB3.850.02
USD395.050.14
EUR410.46-0.52
GBP494.09-5.04
CAD274.660.23
JPY25.200.04
CNY54.130.01
CHF441.540.69