Արմինֆո.Կորոնավիրուսին առնչվող իրավիճակը պայթեցրել է Հայաստանի զբոսաշրջային հատվածը։ Ինչպես մարտի 30-ին մամուլի ասուլիսում հաղորդել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 175 հազար զբոսաշրջիկ պակաս է ունեցել:
Ոլորտի վնասները դեռ հաշվարկված չեն, սակայն, ըստ Սաֆարյանի, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում միջինը 770 դոլար է ծախսում: Այդպիսով, այդ ցուցանիշը կարող է գերազանցել 134 մլն դոլարը։
Սաֆարյանը նշել է, որ բացասական միտումը միայն կխորանա, հաշվի առնելով, որ ողջ աշխարհում փակվում են սահմանները, և կիրառվում են ուղևորափոխադրման սահմանափակումներ: Նրա խոսքով ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում զբոսաշրջային հոսքերը նվազում են մինչեւ զրոյական նիշ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զբոսաշրջության և ծառայությունների ոլորտներն առավել խոցելի են դարձել կորոնավիրուսին առնչվող իրավիճակի պատճառով և վնասաբեր են։ Սաֆարյանը տեղեկացրել է, որ բանավոր զրույցում զբոսաշրջության ոլորտի շատ ներկայացուցիչներ չեն բացառում բիզնեսի փակման հնարավորությունը: Ոլորտի հիմնական ծանրաբեռնվածությունը աշխատավարձերի, կոմունալ վճարումների եւ հարկերի վճարումն է զբոսաշրջիկների գրեթե լիակատար բացակայության լույսի ներքո:
Կառավարությունը մշակում է աջակցության մեխանիզմներ, որոնցից կարող են օգտվել նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։ Սա, մասնավորապես, պետության կողմից 50/50 հաշվարկով վարկերի համաֆինանսավորման հնարավորություն է, եթե այդ միջոցները պետք է ուղղորդվեն աշխատավարձի, կոմունալ ծախսերի մարմանը եւ այլն։ Աջակցության եւս մեկ մեխանիզմից կարող են օգտվել 2019 թվականին 24 մլն դրամից մինչեւ 500 մլն դրամ շրջանառություն ունեցած կազմակերպությունները, որոնց տրամադրվելու է վարկավորման դյուրինություն: Բացի այդ, կառավարության որոշման համաձայն, կորոնավիրուսից տուժած վարձու աշխատողները կստանան վճարում 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների իրենց ամսական աշխատավարձի կեսի շրջանակներում. գումարը կկազմի 68 հազար դրամից մինչեւ 136 հազար դրամ:
Ըստ Սաֆարյանի, զբոսաշրջային ծառայությունների շուկան հնարավոր կլինի պլանավորել տարեվերջին, երբ իրավիճակը, ինչպես սպասվում է, կսկսի կայունանալ, եւ զզբոսաշրջային կազմակերպություները կկարողանան բարձրաձայնել իրենց կանխատեսումները 2021 թվականի համար: