Արմինֆո.Կենտրոնական բանկի նոր ղեկավար կարող է դառնալ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են <Իմ քայլը> խորհրդարանական խմբակցությունից, խմբակցությունը Կենտրոնական բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին:
Նշենք, որ ՀՀ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին: Սա նրա պաշտոնավարման արդեն երկրորդ ժամկետն է ։
Ըստ աղբյուրի ՝ իր թեկնածության պաշտոնական առաջադրումից առաջ Գալստյանը կհրավիրվի խորհրդարան ՝ խորհրդակցությունների և քննարկումների նպատակով:
Մարտին Գալստյանը ծնվել է1978 թվականին: Կրթությունը՝ 1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ;1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու; 2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս: Վերապատրաստում՝ 2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն; 2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա;
2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե; 2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա և այլն:
11.09.2018թ. առ այսօր ՀՀ կենտրոնական բանկ, խորհրդի անդամ;10.02.2015 - 11.09.2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար; 1998 -10.02.2015 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական գործառնությունների վարչություն. դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |