Արմինֆո. Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները նվազել են։ Այդ են վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքները։ ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն, դիտարկումն իրականացվել է 2020 թվականի փետրվարի 26-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ:
Ուսումնաասիրության արդյունքների համաձայն, Regular 92 ապրանքանիշի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, Պրեմիում 95 ապրանքանիշի բենզինի գինը՝ 80-60 դրամով, Սուպեր 98 ապրանքանիշի բենզինի գինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գնի 20-40 դրամի անկում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |