Արմինֆո. Ներդրումների աջակցման կենտրոն ՓՄՁ սուբյեկտներից 11 հայտ է ստացվել հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի շրջանակներում https://finport.am/full_news.php?id=41346&lang=2), որոնք իրենց բովանդակությամբ համապատասխանում են կառավարության սահմանած չափանիշներին: Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Զանգերի կենտրոն ստացված զանգերի քանակը, որոնք երեկվա դրությամբ ավելի քան 200 են եղել, պետք է ակնկալել, որ հայտերի քանակն էապես կաճի։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին հայտնել է, որ
ագրոբիզնեսի սուբյեկտների համար նախատեսված հակաճգնաժամային միջոցառումների 2 փաթեթի շրջանակներում (https://finport.am/full_news.php?id=41345&lang=2) ստացվել է 100-ից ավելի հայտ: Մասնավորապես, ինչպես շարունակել է ԿԲ ղեկավարը, բանկերից մեկն արդեն սկսել է վարկավորման ակտիվ գործընթացը։ Միաժամանակ նա հայտնել է խաղողագործության ոլորտում խոշոր նախագծի մասին։ <Ներդրողը ցանկանում է խոշոր ներդրումներ կատարել, ինչը վկայում է բիզնեսի երկարաժամկետ պլանավորման եւ մեր տնտեսության հանդեպ վստահության մասին>, - ընդգծել է Ջավադյանը:
Հակաճգնաժամային միջոցառումների 5 փաթեթ (https://finport.am/full_news.php?id=41347&lang=2) առնչությամբ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը, որոնց թիվը կազմել է արդեն 1239: Սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում, ինչպես նշել է ՊԵԿ նախագահը, հայտատուները կստանան հաստատում այն մասին, որ վերջիններս հանդիսանում են պետական աջակցության տվյալ փաթեթի շահառուները: Հայտերի ընդունման գործընթացը, նրա խոսքով, կտեւի մինչև ապրիլի 20-ը: