Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020 15:32
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը հաստատել է 4 ներդրումային ծրագիր

Կառավարությունը հաստատել է 4 ներդրումային ծրագիր

Արմինֆո Այսօր կառավարության նիստում  գործադիրը թույլատրել է «Ալֆառենեսանս» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ներքնակների արտադրության համար (Արարատի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 16 աշխատատեղ, կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին  հաղորդեցին կառավարության տեղեկատվությման եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործելու են առաձգական և ոչ առաձգական ժապավենների արտադրության համար (ք. Գյումրի)։ Ընկերությունը 2018 թ-ին ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 4.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, ինչպես նաև 30 մլն դրամի կապիտալ ներդրում  և ստեղծվել է 3 նոր աշխատատեղ: Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 2 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 210 մլն դրամ, որից 150 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 60 մլն դրամի արտադրանքը` ՌԴ-ում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 10.5 մլն դրամ:

 

Կառավարությունը բավարարել է  «Միշել Սերղանի» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտը՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է պայուսակների, գոտիների և այլ աքսոսուարների արտադրությամբ Երևանում։ Ընկերությունը երկար տարիներ գործունեություն է ծավալել Բեյրութում, սակայն պատերազմական իրավիճակի, բանկերում հաշիվների սառեցման հետևանքով որոշվել է այն տեղափոխել և գործունեություն ծավալել ՀՀ-ում:  Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 165 մլն դրամի չափով ներդրում, որից 150 միլիոնը կապիտալ ներդրում, իսկ մնացած մասը նախատեսված է ցանկով ներմուծվող հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 9-15 նոր աշխատատեղ` 120-130 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն  շատ լավ ազդակ է. «Մենք պետք է նախորդ շրջանի մեր բարձր տրամադրությունը տնտեսական, նկատի ունեմ մինչկորոնավիրուսային, տրանսֆորմացնենք ապագայի նկատմամբ մեր լավատեսությամբ, որն իհարկե պետք է կառուցենք աշխատանքով»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.06.2020
RUB6.920.09
USD483.02-0.89
EUR536.783.12
GBP598.370.84
CAD351.85-0.62
JPY44.89-0.06
CNY67.73-0.34
CHF502.673.33



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000