Ուրբաթ, 3 Ապրիլի 2020 13:32
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում 2020 թ․ տնտեսական աճը կանխատեսվող ցուցանիշներից ցածր կլինի

Հայաստանում 2020 թ․ տնտեսական աճը կանխատեսվող ցուցանիշներից ցածր կլինի

Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականին կանխատեսվող ցուցանիշներից ցածր կլինի։ Այս մասին ապրիլի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

Նրա խոսքով ՝ ներկայումս դեռ վաղ է խոսել կոնկրետ թվերի մասին, սակայն հաշվի առնելով COVID-19 պանդեմիայի գործոնը ՝ միանշանակ է, որ երկրում տնտեսական ակտիվությունը պլանավորվածից ցածր կլինի։ Տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին է վկայում նաև 1200 սուբյեկտների շրջանում անցկացված հարցումը, որտեղ նկատվում է արտադրության ծավալների զգալի նվազում ։ Ընդ որում, ինչպես նկատել է նախարարը, կրճատումների տեմպերը 2019-ի եւ 2020-ի առաջին երկու ամիսների համեմատ էական կլինեն՝ հատկապես ս.թ. մարտից, երբ վիրուսը տարածվեց ։ Այնուամենայնիվ, շարունակել է նախարարը, նույնիսկ այս պայմաններում կարելի է արտադրել և զարգացնել տնտեսությունը։ Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ դժվար ժամանակներ կանցնեն, և երկրի տնտեսությունը կսկսի արագ վերականգնվել ։ <Մեզ համար այսօր ամենակարեւոր հարցը քաղաքացիների առողջության պահպանումն է>, - ընդգծել է գերատեսչության ղեկավարը: Նա նշել է, որ դեռ վաղ է նոր կանխատեսումներ անել, քանի որ շատ բան կախված կլինի իրավիճակի զարգացումից:

 

Մինչդեռ, Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հետեւանքների ազդեցությունը տնտեսության վրա կդանդաղեցնի  2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչեւ ստագնացիոն 0,7 տոկոս (2019թ.փաստացի 7,6 տոկոս աճից)՝նախատեսված 4,5 տոկոսի փոխարեն: 2021 թվականին սպասվում է աճի տեմպերի վերականգնում մինչև 7,2 տոկոս ։