
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ:
<Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ հետևյալ եղանակներով. (Հեռ.) +79263985991, (WhatsApp, Viber) +37455569001>,- նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն առընթեր դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակով մաքսային կցորդի պաշտոն ստեղծելու մասին:
<Մաքսային կցորդի նշանակումը պայմանավորված է խնդիրներին օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությամբ, որոնք առաջանում են Ռուսաստանի մաքսային մարմինների հետ աշխատելիս, մասնավորապես՝ <Վերին Լարս> հսկիչ անցակետում>,- նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության այդ որոշումը: Ընդ որում՝ նա հավելել է, որ կցորդի աշխատանքը պայմանավորված է նաեւ Ռուսաստանում Հայաստանի շահերը ներկայացնելու անհրաժեշտությամբ՝ կապված մաքսային ոլորտի հետ: