Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020 18:01

Պարենային տեսչությունը շարունակում է խստորեն հետեւել Հայաստանում գործող ձեռնարկություններում համաճարակաբանական իրավիճակին

Պարենային տեսչությունը շարունակում է խստորեն հետեւել Հայաստանում գործող ձեռնարկություններում համաճարակաբանական իրավիճակին

Արմինֆո. Պարենային տեսչությունը շարունակում է խստորեն հետևել Հայաստանում գործող ձեռնարկություններում առկա համաճարակաբանական իրավիճակին։

Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, օրենքի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր չեն հացը փաթեթավորել, սակայն նրանցից շատերը վերջին շրջանում հենց այդպես են վարվում: Նա նշել է, որ մինչեւ հիմա գիտական հիմնավորումներ չկան ան մասին, որ վարակը կարող է փոխանցվել հացի միջոցով։

 

Ինչ վերաբերում է ապահովմանը պարեննային  ձեռնարկություններում, Ավետիսյանը հայտարարել է, որ բոլոր խոշոր տնտեսվարող սուբյեկտներին հրահանգվել է ամենօրյա ռեժիմով ուղարկել կատարված ախտահանման աշխատանքների մասին տեսագրություններ և ֆոտո-հաշվետվությունները:

 

"Մեր աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակված չկա: Նրանք բոլորն ապահովված են պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով", - հայտարարել է նա։ Ավետիսյանը հայտարարել է, որ "Դարոինք" ֆիրմայում աշխատակիցների վարակման վտանգը, գործնականում, զրոյացվել է, քանի որ կորոնավիրուսով վարակված մենեջերը չի շփվել այլ աշխատակիցների հետ։ "Մինչ օրս կասեցվել է մեկ ընկերության գործունեություն, իսկ մյուս երկու դեպքերում արտադրանքը առգրավվել և ոչնչացվել է", - ընդգծել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:

 

Անդրադառնալով վերահսկողությանը սահմանին՝ Ավետիսյանը պարզաբանել է, որ անցակետերում բեռնատարների վարորդները պարտադիր բժշկական ստուգում են անցնում Առողջապահության եւ աշխատանքի տեսչության հսկողության ներքո: