Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020 18:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում փայլաթիթեղի արտադրությունը հունվար-փետրվարին դրական միտում է գրանցել

Հայաստանում փայլաթիթեղի արտադրությունը հունվար-փետրվարին դրական միտում է գրանցել

Արմինֆո.2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանը կտրուկ ավելացրել է ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալը, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում փայլաթիթեղի թողարկման դինամիկան բացասական միտում էր դրսեւորել։

 

Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում արտադրության ծավալը կազմել է 5 883 տոննա, ինչը 24,8 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (նախորդ տարվա 16,6 տոկոս անկման փոխարեն): Ամսական կտրվածքով նույնպես դիտվում է վերընթաց դինամիկա. միայն փետրվարին արտադրվել է 2982 տոննա ալյումինե փայլաթիթեղ՝ 2,9 տոկոս աճով: