Արմինֆո.Եթե ռուսական գազի գինն իջել է ընդհանրապես, ապա Հայաստանի համար էլ պետք է իջնի մասնավորապես, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
<Բարձրացնելով Հայաստանի համար գազի գնի իջեցման նպատակահարմարության հարցը՝ մեր ղեկավարությունը տրամաբանական է վարվել։ Ռուսական գազը մեր սպառողների համար չպետք է ավելի թանկ արժենա, քան՝Եվրոպայի սպառողների համար ։ Այս հարցը բարձրացնելով ՝ Երևանը Մոսկվայի կողմից սթափ տրամաբանության դրսևորման հույս ունի։ Ակնկալում է դրա լուծումը ՝ իրական, գոյություն ունեցող թվերի, այլ ոչ թե՝ամբիցիաների հիման վրա>, - նշել է նա ։
Նախորդ շաբաթ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր հղել "Գազպրոմի" վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ՝ առաջարկելով բանակցություններ սկսել գազի գնի իջեցման շուրջ ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության կապակցությամբ: Միաժամանակ Երևանը Մոսկվային առաջարկում է ազգային արժույթով վճարելու հնարավորություն ։ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ դիմաց 165 դոլարով, հայ սպառողները, ընդ որում, 1000 խմ դիմաց 290 դոլար են վճարում "Գազպրոմ Արմենիա" ընկերությանը։
Օրերս "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն հրապարակել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մտադրության մասին հաղորդագրություն՝ առաջարկելով հուլիսի 1-ից սակագինը բարձրացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող բաժանորդների համար ՝ 100-ից հասցնելով 135,9 հազար դրամի։ Տարեկան մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար առաջարկվում է 139-ից իջեցնել մինչեւ 135,9 հազար դրամ:
Ոչ միայն չիջեցնելու, այլև գազի սակագինը բարձրացնելու մտադրություն պարունակող <Գազպրոմի> պատասխանը տվյալ առաջարկին ՝ Մեհրաբյանը գնահատում է որպես չափազանց քաղաքականացված։ Եվ դրա իրականացման դեպքում Հայաստանի ռուս դաշնակիցները պետք է հիշեն, որ Ռուսաստանը մեզ պետք չէ ավելի, քան Հայաստանն է պետք իրենց ։Նրա կարծիքով, Երևանն այսօր բոլոր հնարավորություններն ունի Մոսկվայի հետ նման մակարդակով երկխոսություն վարելու ՝ սեփական շահերից բխող ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Նման քաղաքականությունը, փորձագետի կարծիքով, պետք է ուղեկցվի Հայաստանի էներգետիկ անվտանգության ռազմավարության վեկտորներում արմատական փոփոխություններով։ Մասնավորապես՝ Իրանի հետ բանակցությունների միջոցով Հայաստան գազի մատակարարման դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման կարևորագույն գործիք Մեհրաբյանը համարում է վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ստեղծումն ու զարգացումը։