Արմինֆո.«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն:
Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել ու աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների` կրթություն ստանալու հարցում: Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ դեռևս 2019թ.-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից 40 հազար եվրո ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։ Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք վերաուղղեցինք մեր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |