Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020 18:35

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ընդլայնել է վարկային արձակուրդից օգտվող հաճախորդների շրջանակը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ընդլայնել է վարկային արձակուրդից օգտվող հաճախորդների շրջանակը

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ 2020 թվականի մարտի 16-ից  հայտարարված երկամսյա «վարկային արձակուրդից»  կարող են  օգտվել ոչ միայն  այդ օրվա  դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդները,  այլ նաև  նրանք, ովքեր «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում ամբողջությամբ կմարեն մարման օրվա դրությամբ ունեցած ժամկետանց վարկային պարտավորությունները։

Դա նշանակում է, որ ենթադրենք հաճախորդի վարկի մարման օրը եղել է 2020 թվականի մարտի 12-ը և նա չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունը, ինչպես նաև չի կարողացել օգտվել 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված վարկային արձակուրդից, ապա «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում իր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում կկարողանա օգտվել արձակուրդի ընձեռած հնարավորությունից։

Հիշեցնենք, որ ներկա իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2020 թվականի մարտի 16-ից բանկի ֆիզիկական և իրավաբանական  անձ, ինչպես նաև  անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրում է «վարկային արձակուրդ»՝   վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների  հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։  Այն  չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ ներման հետ։

Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում 

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

Հեռախոսային կենտրոն  +374 10-59-23-23

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43

Մանրածախ գործառնությունների վարչություն +374 10 -54 79 63 ․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000