Արմինֆո.Կառավարությունն ապրիլի 9-ին կայացած նիստում ընդունել է որոշում, որի նպատակն է աջակցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի ներքո
«Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ նկատմամբ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ վերջիններիս վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման և վճարովիության սկզբունքով տրամադրելով բյուջետային վարկ։
Ըստ հիմնավորման՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը 2018 թ. վերջից ի վեր չի վճարել ենթակապալառու կազմակերպություններին վերջիններիս կողմից ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների դիմաց, ինչը հանգեցրել է նշված կազմակերպությունների ծանր ֆինանսական վիճակին: Ենթակապալառու կազմակերպությունների ընդհանուր պարտքը կազմում է 2 228 549 216 ՀՀ դրամ։ Որոշմամբ առաջարկվում է «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ հանդեպ դրամական պահանջ ունեցող ենթակապալառուներին տրամադրել բյուջետային վարկ՝ ընկերության հանդեպ ունեցած պահանջի չափով 5 տարի ժամկետով տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ըստ էության, սա նույնպես հակաճգնաժամային որոշում է, որը, իհարկե, ծագել էր կորոնավիրուսից շատ առաջ: Ուզում եմ հիշեցնել նաև, որ այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը ընթանում է: Այն այս ընթացքում հարուցված մեր ամենամասշտաբային քրեական գործերից է: Հույս ունենք, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կբերի, և պետությանը, հանրությանը պատճառված վնասները լիարժեք կվերականգնվեն»:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |