Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի տարածման առումով ՏՏ ոլորտը խոցելի ոլորտների շարքը չի դասվում, սակայն համավարակը անհետեւանք չի անցնում նաև տնտեսական գործունեության այդ ոլորտի համար։
Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ հայրենական ՏՏ ոլորտը դանդաղեցրել է աճի տեմպերը: Այդ կապակցությամբ նա վկայակոչել է ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առցանց կոնֆերանսի արդյունքները, որի ընթացքում վերջիններս հաղորդել են Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից եւ այլ պատվերների սառեցման մասին:
Արշակյանի ասելով, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արագացումը պայմանավորված է առկա դինամիկայով և վիճակով։ "Հասկանում եմ, որ դա չի լուծի բոլոր խնդիրները, բայց որոշակի մասը՝ կարող է", - ասել է նա, հավելելով, որ ակնկալում է աճի տեմպերի շուտափույթ վերականգնում:
Նախարարը, միեւնույն ժամանակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում, երբ հայրենական ՏՏ ընկերություններն ավելի քիչ է սպասարկում արտասահմանյան շուկաները, նրանց ներուժը կարելի է օգտագործել պետական կարիքների համար։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |