Շաբաթ, 11 Ապրիլի 2020 11:38
Ալինա Հովհաննիսյան

Կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերով բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ

Կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերով բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ

Արմինֆո.Կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր  էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով», - գրել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արդեն մշակել է հակաճգնաժամային միջոցառումների 10 փաթեթ ' կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար: