
Արմինֆո. Ապրիլի 12-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում ժամանակավորապես գյուղմթերքի որոշ տեսակների արտահանման արգելք է սահմանվել։
ԵԱՏՄ անդամ պետություններից մինչև հունիսի 30-ը չի կարելի արտահանել, մասնավորապես, հնդկաձավար, բրինձ, սոխ և սխտոր ։ Համապատասխան որոշումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կայացրել էր դեռևս մարտի վերջին ։ Հանձնաժողովում ձգտում են խուսափել ապրանքների դեֆիցիտից՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ Արտահանման արգելքի տակ են հայտնվել նաև կոպիտ աղացած ալյուրը, սոյայի սերմերը, կորեկը, արևածաղկի սերմերը, հացահատիկային հատիկները, հնդկաձավարից պատրաստված սննդամթերքները։ Արտահանման արգելքը կվերաբերի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին ՝ Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին եւ Ղրղզստանին: