17:11
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020 17:11
Ալինա Հովհաննիսյան

Մարտին Գալստյանը մեկնաբանել է արժութային գործառնությունների հարկ սահմանելու մասին ԵՏՀ առաջարկը

Մարտին Գալստյանը մեկնաբանել է արժութային գործառնությունների հարկ սահմանելու մասին ԵՏՀ առաջարկը

Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանը մեկնաբանել է  արժութային փոխանակման գործառնությունների համար 0.01% հարկ սահմանելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկը:

 

"Ճիշտն ասած, ես մանրամասն ծանոթ չեմ այդ առաջարկին եւ նախքան կարծիք հայտնելը կցանկանայի ուսումնասիրել այն: Բայց, ամեն դեպքում, այդ նախաձեռնությունը որոշ չափով սահմանափակում է շուկայական մեխանիզմները, ինչը այնքան էլ ողջունելի չէ", - ասել է նա։ Գալստյանի խոսքով՝ մեխանիզմների ցանկացած սահմանափակում իր հետ բերում է դժվար կանխատեսելի երևույթներ, որոնց հետևանքները տեսանելի կլինեն ապագայում:

 

Հիշեցնենք, որ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևն առաջարկել էր հարկ սահմանել արժութային գործառնությունների համար։ Միջոցառման նպատակն է՝  սահմանափակել կապիտալի արտահանումը արտասահման: Նրա պատրաստած "COVID-19 համավարակի պայմաններում համաշխարհային տնտեսության դինամիկայի կանխատեսումների և ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր կայունացման միջոցառումների մասին" զեկույցում ասվում է, որ արժութային գործառնությունների  0.01% - ի չափով հարկի կիրառումը կարող է հանգեցնել լրացուցիչ 30 մլրդ ռուբլու հաշվեգրմանը ԵԱՏՄ բյուջե՝ նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար: