Ուրբաթ, 17 Ապրիլի 2020 11:29
Դավիթ Ստեփանյան

Տնտեսագետ․ Դրամի կայունության նյութականացումը ներդրումների աճի մեջ է

Տնտեսագետ․ Դրամի կայունության նյութականացումը ներդրումների աճի մեջ է

Արմինֆո.Հայկական ազգային արժույթի ՝ դրամի կայունության նյութականացումը Հայաստանում ներդրումների աճի մեջ է ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

 

<Այդ առումով կառավարությունից քայլեր են պահանջվում տնտեսության մեջ ներդրումների ներգրավումն ապահովելու ուղղությամբ ։ Հասկանալի է, որ օտարերկրյա ներդրողները միայն ֆինանսական կայունության համար չէ, որ գալիս են: Այս առումով Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացումը հրամայական է, որը թույլ կտա նյութականացնել դրամն ու, համապատասխանաբար, ֆինանսական կայունությունը>, - կարծում է նա ։

 

Տնտեսագետը նշել է, որ ազգային արժույթի կայունությունը պետք է կարևորել և նյութականացնել, բայց այդ նյութականացումը չի տեսնում տնտեսության կառավարման օղակներում:

 

Անդրադառնալով դրամի արժեվորմանը ՝ Մանասերյանն այդ գործընթացի պատճառների թվում նշել է ազգային արժույթի նկատմամբ քաղաքացիների վստահության աճը ։ Ընդ որում, նա չի բացառել նաեւ Կենտրոնական բանկի միջամտությունը ներքին արժութային շուկայում գնային տատանումների գործընթացին ՝ ավելորդ ցնցումներից խուսափելու նպատակով:

 

Մարտի վերջին ամերիկյան արժույթը, հաղթահարելով 500 դրամ հոգեբանական շեմը, հասել է մեկ դոլարի դիմաց 505 դրամի: Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը գրեթե վերադարձել է նախակորոնավիրուսային մակարդակ։ Մեկ դոլարը գնվում է 481 ՀՀ դրամ  առավելագույն և վաճառվում 486 ՀՀ դրամ նվազագույն փախարժեքով։

 

Ընդհանուր առմամբ, տնտեսագետի գնահատմամբ, Հայաստանի նման կոմպակտ տնտեսություն ունեցող երկրներում  ազգային արժույթի փոխարժեքի տատանումները զգալիորեն ցածր են, քան խոշոր տնտեսություններ ունեցող երկրներում, օրինակ՝ ռուսական: Ընդհանուր առմամբ, Մանասերյանը վերջին տարիների հայկական դրամը գնահատում է բավականին կայուն արժույթ՝ հատկապես հետխորհրդային տարածքի մյուս երկրների համեմատ:

 

<Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը նախկինի պես բարձր է, ինչպես եւ ամբողջ աշխարհում ։ Ընդ որում, մեծ հաշվով, հենց դոլար-եվրո փոխարժեքի տատանումները որոշիչ նշանակություն ունեն մյուս բոլոր արժույթների փոխարժեքների ձևավորման հարցում։ Հետևաբար, ես չեմ բացառում, որ ԿԲ-ն միջամտելու է Հայաստանում այդ փոխարժեքի ձևավորմանը ՝ իր տրամադրության տակ եղած գործիքակազմի միջոցով ։ Ընդ որում, վերջին 10 տարիներին կարգավորիչի արժութային քաղաքականության եւ միջազգային արժութային շուկայում իրադարձությունների բնականոն ընթացքի միջեւ  առանձնահատուկ հակասություններ չեմ նկատել>, - ամփոփել է տնտեսագետը։