Արմինֆո. Արթուր Ջավադյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կփոխարինի Մարտին Գալստյանը, ում թեկնածությունը հաստատվել է ապրիլի 17-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության արդյունքում ՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Մասնավորապես՝ քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր, որից 104 - ը կողմ է քվեարկել առաջադրված թեկնածությանը, իսկ 15-ը ՝ դեմ: Քվեարկության տվյալները ներկայացրել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի նոր նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին առաջադրել էր <Իմ քայլը> խմբակցությունը։ ՀՀ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին: Սա նրա պաշտոնավարման արդեն երկրորդ ժամկետն է։
Մարտին Գալստյանը ծնվել է1978 թվականին: Կրթությունը՝ 1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ;1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու; 2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս: Վերապատրաստում՝ 2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն; 2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա;
2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե; 2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա և այլն: 11.09.2018թ. առ այսօր ՀՀ կենտրոնական բանկ, խորհրդի անդամ;10.02.2015 - 11.09.2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար; 1998 -10.02.2015 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական գործառնությունների վարչություն. դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |