Արմինֆո. Մենք կառավարությանն ենք ներկայացրել տնտեսական և սոցիալական միջոցառումների երեք փաթեթ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կորոնավիրուսի ավերիչ հետևանքները ։ Այս մասին ապրիլի 20-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա նշել է, որ առաջին փաթեթն ուղղված է օրավարձով աշխատող քաղաքացիներին աջակցությանը։ Երկրորդ փաթեթը վերաբերում է տաքսու վարորդներին, իսկ երրորդ փաթեթի համաձայն նախատեսվում է աջակցել միայնակ տարեցներին, հաշմանդամներին եւ բազմազավակ ընտանիքներին, որոնք ստանում են միայն նպաստ կամ թոշակ:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է նվազեցնել ուսանողների ուսման վարձերը առնվազն 25 տոկոսով: <Երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է, մարդիկ սննդի համար գումար չունեն, կորոնավիրուսի պատճառով շատ ուսանողների ծնողները զրկվել են իրենց եկամուտներից: Նրանք չեն աշխատում և չեն կարողանում վճարել երեխաների ուսման վարձը, մենք պետք է փոխենք այդ իրավիճակը>,- ընդգծել է պատգամավորը ։
Զոհրաբյանի խոսքով ՝ իշխանությունները նաև պետք է վերջնականապես լուծեն
այն անձանց աջակցության հարցը, ովքեր աշխատավարձ են ստացել օրավարձով, սակայն գրանցված աշխատակիցներ չեն եղել։ <Այդ մարդիկ գտնվում են ցավալի վիճակում։ Այս ամենը կարող է հանգեցնել ծայրահեղ սոցիալական լարվածության>․ - եզրափակել է պատգամավորը։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |