Արմինֆո. Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) կորոնավիրուսային ճգնաժամի տնտեսական հետեւանքներին արձագանքելու աջակցության շրջանակներում 15 մլն դոլար ընդհանուր գումարի երկու վարկ է տրամադրել ԻՆԵԿՈԲԱՆԿ-ին։ Այս մասին հայտնում է EFSE-ն ։
EFSE-ի հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ $10 մլն-ի մեկ վարկն ուղղված է միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ $5 մլն-ի երկրորդ վարկը դրամային համարժեքով նախատեսված է բնակարանային ֆինանսավորման պահանջարկին աջակցելու համար:
Նշենք, որ Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) ստեղծվել է 2005 թվականին Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես Ալբանիայում, Հայաստանում, Ուկրաինայում, Սերբիայում, Ադրբեջանում, Բելառուսում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Վրաստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Չեռնոգորիայում, Ռումինիայում տնտեսության եւ ընդհանուր բարեկեցության զարգացմանը նպաստելու նպատակով: Հիմնադրամը տեղական ֆինանսական հաստատություններին տրամադրում է երկարաժամկետ սուբսիդավորում միկրո եւ փոքր ձեռնարկությունների (ՄՄՀ), ինչպես նաեւ միջին ձեռնարկությունների եւ ցածր եկամուտ ունեցող մասնավոր տնային տնտեսությունների վարկավորման համար: Ընդհանուր առմամբ, հիմնադրման պահից ի վեր EFSE-ն 922 մլն եվրո է ուղղորդել միկրոֆինանսավորման ոլորտում ներգրավված առեւտրային բանկերի, հիմնարկների, ինչպես նաեւ ոչ ֆինանսական հաստատությունների ֆինանսավորման համար, դրանով իսկ հնարավոր դարձնելով ավելի քան 247 000 վարկերի տրամադրումը ՄՄՀ-ի եւ մասնավոր տնային տնտեսությունների: