Արմինֆո. Հայաստանի կողմից սեփական պարենային անվտանգության ապահովման մինիմումը 70% - ն է։ ԱրմԻնֆո-ին
այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
<Այս փուլում բնակչությանը պարենով ապահովման հետ կապված խնդիրներ մեզ մոտ, բարեբախտաբար, չեն նկատվում ։ Սակայն, եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը համեմատաբար երկար տևի, ընդհանուր առմամբ Հայաստանը կարող է բախվել նաև այդ խնդրին ։ Մեր կողմից առաջարկվող հատուկ միջոցառումների և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի հայեցակարգը նպատակ ունի խուսափել նման սցենարից>, - նշել է նա ։
Այս առումով Կարապետյանը համոզված է պարենային անվտանգության բարձրացման անհրաժեշտության մեջ ՝ անկախ այն բանից, թե դրա համար որքան ծախսեր կպահանջվեն պետբյուջեից ։ Խորհրդարանականը ցորենի, նման այլ կենսական նշանակության մթերքների որոշակի պաշարներ ստեղծելու , ինչպես նաև անասնաբուծական, ձկնաբուծական տնտեսությունների զարգացման անհրաժեշտություն է տեսնում ։
<Այս փուլում մենք կառավարության հետ համատեղ համապատասխան հայեցակարգ ենք մշակում այս ուղղությամբ, որի արդյունքները կներկայացվեն արդեն առաջիկա շաբաթներին։ Խոսքը ոչ թե կարճաժամկետ սոցիալական ծրագրի մասին է, այլ՝ պետական քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթությունների։ Պետք է խրախուսել մեր գյուղարտադրողներին ՝ նման նշանակության արտադրանքի արտադրության ավելացման նպատակով>, - ընդգծել է խորհրդարանականը։
Այդ նպատակով կառավարությունը, ըստ նրա, կխրախուսի անասնաբուծությունը կամ որոշակի մշակաբույսերի աճեցումը ՝ հաշվի առնելով այս կամ այն ոլորտի բնակլիմայական պայմաններն ու մրցակցային առավելությունները ։ Ըստ Կարապետյանի ՝ այս հայեցակարգն ընդհանուր առմամբ համահունչ է կառավարության ծրագրին ՝ հայրենիքում կապիտալ ծախսերի խթանման միջոցով սեզոնային աշխատողներին աշխատանքով ապահովելու համար։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ պետական ներդրումների աճի միջոցով երկրում հնարավոր կլինի սեզոնային արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիներին ապահովել աշխատանքով:
<Խոսքը ոչ միայն գյուղատնտեսության, այլև քաղաքաշինության, ճանապարհաշինության մասին է։ Կարծում եմ, որ հենց գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության զարգացումը ՝ էկոլոգիապես մաքուր արտադրանքի վերջնական ստեղծմամբ, հնարավոր ուղղություններից մեկն է>, - ամփոփել է խորհրդարանականը։