
Արմինֆո. Ամերիկյան Fitch Ratings վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարկանիշը "BB -" մակարդակում (թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով)՝ կանխատեսումը փոխելով "կայունից" "բացասական":
Fitch-ի ապրիլի 17-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւանի վարկանիշի կանխատեսման վերանայումը թելադրված է ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման ("BB - "/"բացասական"կանխատեսում) նույն փոփոխությամբ: Fitch-ի կարծիքով՝ քաղաքի վարկանիշները զսպվում են սուվերեն վարկանիշներով:
Երեւան քաղաքի վարկանիշի վերանայումը նախատեսվում էր 2020թ. մայիսի 22-ին, սակայն Fitch-ը գտել է, որ վերջին շրջանում երկրրում տեղի ունեցած իրադարձությունները հիմք են հանդիսանում ժամանակացույցից շեղվելու համար: Fitch-ը ակնկալում է, որ իրավիճակը, հավանաբար, կվատթարանա առաջիկա ամիսներին' տնտեսական ակտիվության թուլացման եւ կառավարության կողմից սահմանվող սահմանափակումների պահպանման կամ ընդլայնման ֆոնին:
Հիմնական վարկանիշային գործոնները
Fitch-ի վարկանշային սցենարով՝ Երեւանի գործառնական հաշվեկշռով պարտքի ապահովվածությունը (գործառնական հաշվեկշռի նկատմամբ զուտ ուղղակի ռիսկ)՝ պարտքային բեռի նկատմամբ կայունության գնահատման հիմնական ցուցանիշը, հաջորդ 5 տարիների ընթացքում կմնա ուժեղ՝ դրամական միջոցների բավարար ծավալի եւ ակնկալվող ցածր պարտքի պատճառով: Երկրորդային ցուցանիշները՝ ֆիսկալ պարտքային բեռը, որը չափվում է որպես գործառնական եկամուտների նկատմամբ զուտ ճշգրտված պարտք, եւ պարտքի սպասարկման ծածկույթի փաստացի ցուցանիշը պայմանավորում են պարտքի բեռի նկատմամբ < aaa> քաղաքի ընդհանուր կայունության գնահատումը: Գործակալության՝ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների (LRG) վարկանիշավորման միջազգային նոր մեթոդաբանությանը համապատասխան, Fitch-ը Երեւանը դասակարգում է որպես B տիպի LRG, որով պահանջվում է պարտքի սպասարկումը փակել դրամական հոսքերի հաշվին՝ ամենամյա հիմունքով: Չորս առանցքային գործոնների գնահատումը որպես <ավելի թույլ մակարդակ>, իսկ մյուս երկու սինը՝ որպես <միջին մակարդակ> տալիս է քաղաքի "ավելի թույլ" ռիսկ-պրոֆիլի ընդհանուր գնահատական: Երեւանի ինքնավար վարկային պրոֆիլը գնահատվում է "bbb -" եւ հիմնված է ռիսկի "ավելի թույլ" պրոֆիլի եւ "aaa" պարտքի կայունության գնահատման համադրության վրա: Եվ, վերջապես, քաղաքի թողարկողի դեֆոլտի վարկանիշը առաջվա պես զսպված է երկրի ինքնիշխան վարկանիշով:
Հիմնական ենթադրությունները
Որակական: ռիսկ-պրոֆիլը՝ ավելի թույլ մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; եկամտի կայունությունը՝ ավելի թույլ մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; եկամուտների հարմարվողականությունը' ավելի թույլ մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; ծախսերի կանխատեսելիությունը' միջին մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; ծախսերի հարմարվողականությունը՝ ավելի թույլ մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; պարտքային պարտավորությունների եւ իրացվելիության կայունությունը՝ միջին մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; պարտքային պարտավորությունների եւ իրացվելիության ճկունությունը՝ ավելի թույլ մակարդակ, անփոփոխ, ցածր քաշով; պարտքային բեռի նկատմամբ կայունությունը՝ - <aaa > աստիճան, անփոփոխ, ցածր քաշով; արտակարգ աջակցությունը կիրառելի չէ; ասիմետրիկ ռիսկը կիրառելի չէ; սուվերեն վարկանիշի կողղմմից վերին սահմանափակում՝ < այո>, բարձր քաշով թուլացում:
Քանակական: Fitch-ի վարկանիշային սցենարը սցենար է <տնտեսական ցիկլի ընթացքում>, որը ներառում է մի շարք սթրեսային ենթադրություններ եկամուտների, ծախսերի եւ ֆինանսական ռիսկի առումով: Այն հիմնված է 2015-2019 թթ. տվյալների եւ 2020-2024 թթ. կանխատեսվող ցուցանիշների վրա:
Սցենարի հիմնական ենթադրությունները հետեւյալն են. գործառնական եկամուտների միջինը 5,7% - ով ավելացում նախորդ 2019թ. նկատմամբ, ներառյալ հարկերի 4,2% աճ, ոչ հարկային եկամուտների 6,3% աճը եւ ընթացիկ փոխանցումների 6,7% աճ; գործառնական ծախսերի միջին հաշվով 15,4% աճ նախորդ 2019թ. նկատմամբ:
Հայաստանի վերաբերյալ Fitch-ի կանխատեսումը ընթացիկ եւ հաջորդ տարիների համար. 2020թ. ՀՆԱ-ի 0,5% անկումը 2021թ. կփոխվի 5,5% աճի; գնաճը 2020թ. 0,5%-ից 2021թ. կհասնի 3,5%-ի; ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտը 2020թ.-ին կկազմի 5,5% եւ 2021թ. կնվազի մինչև 3,5%; պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2020թ.-ին կհասնի 59,2%-ի եւ 2021թ.-ին կնվազի մինչեւ 56%; ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ (Հաշվի առնելով զուտ ՕՈՒՆ) 2020թ. 7,1% - ից կնվազի մինչև 5,8% 2021թ.; արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2020թ. 53%, 2021թ. 52,9%:
Ապագա վարկանիշների վրա ազդեցության գործոնները
Այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել բացասական վարկանշային գործողության/վարկանիշների իջեցման, Հայաստանի թողարկողի դեֆոլտի վարկանիշի իջեցումն է եւ քաղաքի վարկունակության գնահատականի վերանայումը մի քանի աստիճանով, մինչեւ "bb -" - ից ցածր մակարդակ, եթե Երեւանի պարտքի ցուցանիշներն էապես վատթարանան:
Իսկ այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել դրական վարկանշային գործողության/վարկանիշների բարձրացման, Հայաստանի թողարկողի դեֆոլտի վարկանիշի բարձրացումն է եւ կանխատեսման վերանայումը "կայունի":
Հիշեցնենք, որ Fitch Ratings-ը 2019թ. դեկտեմբերի 2 - ին բարձրացրել էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարկանիշը <B+> - ից մինչև <BB - > (թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով)՝ փոխելով նաև կանխատեսումը <դրականից> <կայունի>: Դրան նախորդել էր Հայաստանի սուվերեն վարկանիշի նույնպիսի վերանայումը նույն թվականի նոյեմբերի 22-ին՝ կանխատեսման փոփոխությամբ։