Երեքշաբթի, 21 Ապրիլի 2020 16:55

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս 

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս 

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն իրենց Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապաններին առաջարկում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը գնումներ կատարել Farfetch կայքից կամ բջջային հավելվածից և օգտվել մինչև 10% զեղչից: 


ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Farfetch կայքում կամ բջջային հավելվածում գտնել ավելի քան 1 100 խանութներից ավելի քան 2 000 հայտնի և նորաձև ապրանքանիշեր  և առանց տանից դուրս գալու ձեռք բերել ապրանքներ զեղչով աշխարհի շուրջ 50 երկրներից:

Վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել MCCIS10 պրոմո ծածկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն Արտակարգ իրավիճակի պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել առավել հարմար և անվտանգ վճարման եղանակից` առցանց գնումներից:

Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով հետևյալ կայքեր`
https://www.vtb.am/am/promotion/skidki-do-10-na-saite-farfetch-com 
https://www.mastercard.ru/ru-ru/consumer/offers-promotions.html?offer=farfetch 
կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: