Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020 11:55
Ալեքսանդր Ավանեսով

Փորձագետ <Գազպրոմ Արմենիա> ընկերության առաջարկած նոր սակագները սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնեն

Փորձագետ <Գազպրոմ Արմենիա> ընկերության առաջարկած նոր սակագները սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնեն

Արմինֆո. Հայաստան մատակարարվող գազի գնի մասին Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրների շեշտադրումով, ավելի քան սպասելի էր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի  կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

 

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրների համալիր լուծումն անհրաժեշտ էր ապահովել Մոսկվայի հետ երկխոսության միջոցով՝ դիվանագիտական ուղիների, հատուկ ծառայությունների եւ այլ ինստիտուտների օգտագործմամբ, այլ ոչ՝ թե հայտնաբերված խախտումները տեղեկատվական արշավի առարկա դարձնել: <Կարծում եմ, որ դաշնակցային հարաբերությունների էությունը համատեղ լուծումներ գտնելու մեջ է, և այդ հարցում Հայաստանի իշխանությունները լուրջ սխալ են թույլ տվել>, - կարծում է փորձագետը:

 

Նրա կարծիքով ՝ <Գազպրոմ Արմենիա> ընկերության առաջարկած նոր սակագները լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ կառաջացնեն։ Ու թեև նոր սակագնային կարգավորումը նախատեսում է 10 հազար խմ-ից պակաս գազ սպառողների համար 2,3% իջեցում, սակայն ակնհայտ է, որ նոր սակագնային քաղաքականության հիմնական բեռը կրելու են բնակչության սոցիալապես անապահով շերտերը, որոնց համար սակագինն այսօր կազմում է 1 խմ-ի համար 100 դրամ, մինչդեռ մնացած բնակչության համար այն հասնում է 139 դրամի։ Նոր կարգավորման շրջանակներում նախատեսվում է զեղչի չեղարկում՝ 1 խմ համար 136 դրամ ընդհանուր սակագնի սահմանմամբ։ Ընդ որում, նախատեսվում է մինչեւ 36 տոկոս բարձրացնել սակագինը տնտեսվարող սուբյեկտների՝ հատկապես ջերմոցային տնտեսության եւ վերամշակման ոլորտի համար: Այս ամենն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանում աղքատության խորացմանը, որի մակարդակը հասնում է մինչև 23-24 տոկոսի։

 

Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում է Վահե Դավթյանը, սակագնային կարգավորման խնդիրը նախ եւ առաջ հանգում է դեռեւս 2013 թվականին մշակված՝ Հայաստանի գազատրանսպորտային համակարգի կառավարման մոդելին: <Գազային համաձայնագրերի> շրջանակներում <Գազպրոմ Արմենիա> ընկերության համար եկամտաբերության ներքին նորմը սահմանվել է տարեկան 9 տոկոսի մակարդակում ։ Ավելացնենք նաև գնաճի գործոնը, և ստանում ենք մի իրավիճակ, որտեղ սակագների աճն անխուսափելի է դառնում ։ Հետևաբար՝ հայկական կողմը պետք է ռուս-հայկական <գազային բանակցությունների> օրակարգում ներառի եկամտաբերության նորմայի վերանայման հարցը ։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Հայաստանի համար գազի գնի հարցով զբաղվում է ՌԴ Էներգետիկայի նախարարությունը և <Գազպրոմը>: Նա նշել էր, որ խնդիրներից մեկը, որն արդեն քրոնիկ է և չի լուծվում մի քանի տարի, ներքին սակագներն են ՀՀ - ում: Նրա խոսքով ՝ դրանք այնպիսին են, որ դժվարացնում են գնագոյացման նկատմամբ առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000