Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020 16:58
Ալեքսանդր Ավանեսով

Ջրօգտագործողների ընկերությունները հնարավորություն կստանան ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին մատակարարել անհատույց

Ջրօգտագործողների ընկերությունները հնարավորություն կստանան ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին մատակարարել անհատույց

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում, որը հնարավորություն կտա աջակցել գյուղացիական տնտեսություններին և ապահովել գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 Հիմնավորման համաձայն՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում ապրիլ ամսվա ընթացքում ձևավորվող հոսքերը մոտ կլինեն նորմային, ուստի որոշման ընդունումը հնարավորություն կտա «Ջրառ» ՓԲԸ-ին հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով և ջրօգտագործողների ընկերություններին ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

 

«Միաժամանակ ջրօգտագործողների ընկերություններն էլ հնարավորություն կստանան իրենց մատակարարված՝ բացառապես ինքնահոս եղանակով ջուրը, ինչպես նաև վեգետացիայից առաջ հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու և աղակալված հողերի լվացում իրականացնելու նպատակով մատակարարվող ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին (կախված ջրաղբյուրից և դրա ջրատվությունից` ընդամենը շուրջ 36 հազ հա հողատարածքների շուրջ 55 հազ ջրօգտագործողների) մատակարարել անհատույց» ,- ասվում է հաղորդագրությունում: