Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020 17:00
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկերն առաջին եռամսյակում տարեկան 12,6 տոկոսով ավելացրել են հարկային հատկացումները պետական գանձարան

Հայաստանի բանկերն առաջին եռամսյակում տարեկան 12,6 տոկոսով ավելացրել են հարկային հատկացումները պետական գանձարան

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2020թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 12.6% - ով' մինչև 12.5 մլրդ դրամ ($24.8 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16.1% աճի դիմաց: Այդ գումարի 89.5%-ը կամ 11.2 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով, տարեկան 8.7% աճով, նախորդ տարվա 25.1% աճի դիմաց։

 

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում 2020թ. առաջին եռամսյակի արդյունքներով 17 գործող բանկերից հայտնվել է 12-ը (նաախխորդ տարվա 13-ի դիմաց): Դրանց թվում հարկատու բանկերի առաջին հնգյակում են հայտնվել Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Հայբիզնեսբանկը, Ինեկոբանկը եւ Արդշինբանկը, ընդ որում, նրանք բոլորն առաջատարների հնգյակում էին նաեւ մեկ տարի առաջ: 2020թ. առաջին եռամսյակում բանկերի առաջին հնգյակը հարկերի գծով պետական գանձարան է ուղղորդել 6.4 մլրդ դրամ (տարեկան աճի արագացմամբ՝ 3.1%-ից մինչեւ 10.3%), որից 5.98 մլրդ դրամը՝ ուղղակի հարկերի գծով (տարեկան աճի դանդաղմամբ ՝ 13.7% - ից մինչեւ 6.8%): Բանկերի առաջին հնգյակին բաժին է ընկնում պետական բյուջեին բանկային համակարգի հարկային հատկացումների ընդհանուր ծավալի 51,2 տոկոսը: Իսկ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ընդհանուր հարկային հատկացումներից բանկային համակարգին բաժին է ընկել 5,1 տոկոս՝ մեկ տարի առաջվա 5 տոկոսի դիմաց:

 

Բանկերի շրրջանում վճարված հարկերի ծավալով առաջատար Ամերիաբանկը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 24-րդ տեղը (նախորդ  տարվա 20-րդի փոխարեն)՝ պետբյուջե ուղղորդելով ավելի քան 1.5 մլրդ դրամ, որից 1.4 մլրդ դրամը՝ ուղղակի հարկերի գծով(այդ թվում ՝ շահութահարկն ու եկամտահարկը)։ Նրան հաջորդում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը՝ 26-րդ տեղը (նախորդ տարվա 33-ի դիմաց), որը վճարել է 1.49 մլրդ դրամ, որից 1.3 մլրդ դրամը՝ ուղղակի հարկեր, Հայբիզնեսբանկը՝ 32-րդ տեղը (նախորդ տարվա 23-ի դիմաց), որը վճարել է 1.2 մլրդ դրամ, որից 1.1 մլրդ՝  ուղղակի հարկեր,  Ինեկոբանկը 38-րդ տեղում է (նախորդ տարվա 37-ի դիմաց) եւ վճարել է 1.1 մլրդ դրամ, որից 1.09 մլրդ՝ ուղղակի հարկեր: Խոշոր հարկատու բանկերի առաջին հնգյակը եզրափակում է Արդշինբանկը, որը զբաղեցրել է 41-րդ տեղը (նախորդ տարվա 29-րդի փոխարեն) եւ վճարել է 1.08 մլրդ դրամ, որից 988.4 մլն՝ ուղղակի հարկեր:

 

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են նաեւ Կոնվերս Բանկը՝ 48-րդ տեղ (990.4 մլն դրամ, որից 777.6 մլն դրամ՝ ուղղակի հարկեր), Յունիբանկը 52-րդ տեղում է (805.4 մլն դրամ, որից 565.4 մլն դրամ՝ ուղղակի հարկեր),  Հայէկոնոմբանկը' 61 - րդ տեղ (717.5 մլն դրամ, որից 671.7 մլն' ուղղակի հարկեր), ՎՏԲ - Հայաստան Բանկը' 63-րդ տեղ (704.6 մլն դրամ, որից 594.7 մլն' ուղղակի հարկեր), Արմսվիսբանկը'  66-րդ տեղ  (669.1 մլն դրամ, որից 518.5 մլն ' շահութահարկի գծով), Արարատբանկը'  77-րդ տեղ (597.8 մլն դրամ, որից 528.8 մլն' ուղղակի հարկեր), եւ Evocabank-ը' 93 - րդ տեղ (468.3 մլն դրամ, որից 410.5 մլն՝ ուղղակի հարկեր)։

 

HSBC Բանկ Հայաստանը 117-րդ տեղում է (375.7 մլն դրամ, որից 349.3 մլն' ուղղակի հարկեր), IDBank' 134-րդ տեղ (335.9 մլն դրամ, որից 305.2 մլն՝  ուղղակի հարկեր), Մելլաթ Բանկը' 237-րդ տեղ (180.5 մլն դրամ, որից 176.5 մլն դրամը' ուղղակի հարկեր), Byblos Bank Armenia - ն' 281-րդ տեղ (148.7 մլն դրամ, որից 143.4 մլն դրամը' ուղղակի հարկեր), եւ Արցախբանկը' 601-րդ տեղ (66.2 մլն դրամ, որից 50.7 մլն դրամը' ուղղակի հարկեր):

 

Նշենք, որ 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկերը պետական գանձարան են փոխանցել 11.1 մլրդ դրամի հարկեր, որից 94%-ը կամ 10.3 մլրդ-ը վճարվել է ուղղակի հարկերի  գծով: Այդ ժամանակ հարկատու բանկերի շարքում առաջատար հնգյակը ներկայացնում էին Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Ինեկոբանկը, որոնք  ապահովել էին 5.8 մլրդ դրամի հարկային վճարումներ կամ բանկային համակարգի հարկային հատկացումների ընդհանուր ծավալի 52.7% - ն: (Դրամի հաշվարկային փոխարժեքը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 504.47 դրամ/1դոլար):