Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020 16:14
Կարինա Մելիքյան

2020թ. առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կրճատվել է տարեկան 13,4% - ով

2020թ. առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կրճատվել է տարեկան 13,4% - ով

Արմինֆո.2020թ. առաջին եռամսյակում արտահանման աճը՝ ներմուծման անկման ֆոնին, Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն նվազեցրել է տարեկան 13,4% - ով ' նախորդ տարվա 5,2% աճի դիմաց: Այսպես, արտահանման տարեկան տեմպերը 2020թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա 8,6%-ից անկումից հասել են 0,2% աճի, մինչդեռ ներմուծման  անկումը 3,1% - ից արագացել է մինչեւ 6,2%:

Այս ֆոնին՝ երկրում տնտեսական ակտիվության տարեկան աճը 2020թ. I եռամսյակում մարտին նվազել է 0,2% - ով, իսկ 2019թ մարտի համեմատ նվազել է 4,9% - ով, տարեկան վաղեմության, համապատասխանաբար, 6,5% , 14,8% եւ 6,2% աճի դիմաց:

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 753.9 մլրդ դրամ ($1565.1 մլն), մասնավորապես, արտահանումը՝ 262.4 մլրդ դրամ ($544.9 մլն), ներմուծումը՝ 491.5 մլրդ դրամ ($1020.2 մլն), ինչը արտաքին առեւտրի բացասական սալդոն ձեւավորել է 229.1 մլրդ դրամի ($475.3 մլն) մակարդակում:

 

Միայն 2020թ. մարտին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 7,9%-ով՝ արտահանման 13,3% և ներմուծման 4,9% անկման հաշվին։ Արդյունքում՝ Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2020թ. մարտին աճել է 6,5%-ով (2019թ.մարտի 10% աճի դիմաց)՝ կազմելով 86.4 մլրդ դրամ ($177.4 մլն)։

 

Տարեկան կտրվածքով (2020թ. մարտին՝ 2019թ. մարտի նկատմամբ) արտաքին առևտրաշրջանառության 16% անկումը պայմանավորված էր ինչպես արտահանման 17,4%, այնպես էլ ներմուծման 15,3% կրճատմամբ, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում (2019թ. մարտ-2018թ. մարտ) նկատվել է արտաքին առևտրաշրջանառության 0,4% անկում՝ պայմանավորված արտահանման 2,5% կրճատմամբ՝ ներմուծման 0,8% չնչին աճի դեպքում։ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ կրճատվել է 13,1%-ով ՝ նախորդ տարվա 5% աճի դիմաց:

 

Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. մարտին կազմել է 489,01 դրամ/1դոլար, իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 482,32 դրամ/1դոլար, 2019թ. մարտին՝ 487,48 դրամ/1դոլարի դիմաց եւ 2019թ. հունվար - մարտի 487,23 դրամ/1դոլարի դիմաց:

 

Նշենք, որ Համաշխարհային բանկը 2020 թվականի համար Հայաստանի արտաքին առեւտրի գծով կանխատեսում է արտահանման եւ ներմուծման անկում, համապատասխանաբար, 1,5 եւ 2,6 տոկոսով: ՀՀ ԿԲ կանխատեսմամբ՝ 2020 թվականին ներմուծումը կկրճատվի 9-11% - ով (2019թ. 9,1% փաստացի աճի դիմաց), իսկ արտահանումը՝ 5-7% - ով (2019թ. 10,3%  փաստացի աճի դիմաց), ինչը բացասական ազդեցություն կունենա իրական ՀՆԱ-ի վրա, որի գծով ակնկալվում է աճի դանդաղում մինչև լճացման 0,7% (2019թ. փաստացի 7,6% աճից):

 

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում մարտի 16-ից արտակարգ դրություն է սահմանվել, որը կտեւի մինչեւ մայիսի 14-ը ներառյալ: Այդ կապակցությամբ արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք, որը մասնակիորեն չեղարկվել է ապրիլի երկրորդ կեսին: -