Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 27-ին մարվել է 27.04.2015թ-ին թողարկված 5.000.000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (5000 հատ 1000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով) AMSWISB23ER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆոնդային բորսայում շրջանառության ողջ ընթացքում վերը նշված թողարկման պարտատոմսերով իրականացվել են 62 հատ գործարքներ՝ 1,936,035.19 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Ներկայումս բորսայում շրջանառվում են Բանկի 8 թողարկման պարտատոմսեր, որոնց ընդհանուր անվանական ծավալը կազմում է` 8 մլրդ ՀՀ դրամ, 13 մլն եվրո, 31 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Բանկը հետագայում ևս կշարունակի հանդես գալ պարտատոմսերի թողարկումների նոր նախաձեռնություններով», - ասվում է հաղորդագրությունում:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, 31.12.2019 թ. դրրութթթյամբ Արմսվիսբանկը կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով առաջատար եռյակում էր: Այդ ծավալը կազմել է 32.5 մլրդ դրամ կամ 67.7 մլն դոլար՝ 2019 թվականի ընթացքում աճելով 19.6% - ով: Շուկայում Այս ցուցանիշի ընդհանուր ծավալում Արմսվիսբանկի մասնաբաժինը հասնում է շուրջ 18%-ի:
Հիշեցնենք, որ "Արմսվիսբանկ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ Արմսվիսբանկի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը "HVS Holding" ՍՊԸ-ն է, որը կառավարվում է Վարդան Սիրմակեսի կողմից եւ գրանցված Է Լյուքսեմբուրգում, իսկ ոոորպես բաժնետոմսերի անուղղակի սեփականատեր հանդես է գալիս Վարդան Սիրմակեսը: