Երեքշաբթի, 28 Ապրիլի 2020 13:29

Կենսաթոշակառուներն իրենց քարտերը կստանան անվճար առաքմամբ․ IDBank

Կենսաթոշակառուներն իրենց քարտերը կստանան անվճար առաքմամբ․ IDBank

Արմինֆո.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է տարեցների համար` կենսաթոշակառուներն այլևս ստիպված չեն լինի այցելել Բանկ իրենց  կենսաթոշակային քարտերը ստանալու համար։   

 

Կենսաթոշակառուների քարտերը ՀՀ ամբողջ տարածքում կառաքվեն անվճար և քարտապաններին կհանձնվեն՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերն ու առողջապահության նախարարության ցուցումները։

Առաքումն իրականացնելիս պահպանվում են տեղեկատվական անվտանգության բոլոր չափանիշները։ Մեր սիրելի կենսաթոշակառու հաճախորդներին անհրաժեշտ է միայն ձեռքի տակ ունենալ անձնագիր։

 

Հիշեցնենք՝ Բանկը, հետևելով պարետի ցուցումներին, ամբողջ օրվա ընթացքում և հատկապես ժամը 10։00-12։00-ը 60 տարեկանից բարձր անձանց սպասարկում է արտահերթ՝ նրանց առողջությունը չվտանգելու համար։

 

Հոգ տանելով բոլոր հաճախորդների մասին՝ Բանկը խորհուրդ է տալիս բանկային գործարքներն իրականացնել հեռավար եղանակով՝ IDBank-ի և Idram-ի համատեղ հարթակով՝ IDBanking.am-ի, Idram հավելվածի միջոցով, իսկ կանխիկով գործարքների համար օգտվել  IDBanking 24/7 գոտիներից։

Հեռահար սպասարկումից օգտվելու հարցում օգնե՛նք նաև տարեցներին։

 

Idram հավելվածը ներբեռնեք այստեղ:

 

Հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անցեք արագ սինքրոնացում։

 

Առո՛ղջ եղեք: