Երեքշաբթի, 28 Ապրիլի 2020 17:16

ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը: 28.04.2020թ. դրությամբ  ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով արդեն իրականացվել են 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով վճարներ (Բանկի միջոցով վճարման ենթակա  նպաստների 70%-ը) աջակցության կարիք ունեցող 40 հազար քաղաքացիների:  

 

Համաձայն Կառավարության թիվ 4, 6, 7, 8 և 9-րդ ծրագրերի ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կվճարվի հրատապ միանվագ նպաստներ ընդհանուր 50 հազար քաղաքացիներին 3 միլիարդ ՀՀ դրամի չափով:  Համաձայն ծրագրերի պայմանների՝ հրատապ միանվագ նպաստները կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերի միջոցով, այնպես էլ անկանխիկ` նպաստը անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել քարտի տվյալները online.ssa.am կայքում:  

 

Կորոնավիրուսի պայմաններում Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ ֆիզիկական շփման նվազեցման նպատակով:

 

Հրատապ նպաստներ տրամադրող մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ https://www.vtb.am/ru/branch:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: