Երեքշաբթի, 28 Ապրիլի 2020 21:44
Ալինա Հովհաննիսյան

Վարկային արձակուրդ է տրամադրվել   470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց  

Վարկային արձակուրդ է տրամադրվել   470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց  

Արմինֆո.ՀՀ  բանկերը և վարկային կազմակերպությունները միասին ապրիլի 27-ի դրությամբ  վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758,325 վարկ՝ 26.5 մլրդ դրամի չափով և  14.6 հազ. իրավաբանական անձանց 16,356 վարկ՝ 48.3 մլրդ դրամի չափով:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայյությունից, առևտրային բանկերի տվյալների համաձայն՝  միայն բանկերը  ֆիզիկական անձանց մասով վերանայել են 698,302 վարկ՝ 21.7 մլրդ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 12,788 վարկ՝ 46.7 մլրդ դրամի չափով։