Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020 13:11
Ալինա Հովհաննիսյան

Տեւական ռալլիից հետո Հայաստանում ոսկու գներն անկում են գրանցել

Տեւական ռալլիից հետո Հայաստանում ոսկու գներն անկում են գրանցել

Արմինֆո. Տեւական ռալլիից հետո Հայաստանում ոսկու գներն անկում են գրանցել։ Ըստ որում՝ նվազել է նաև այլ թանկարժեք մետաղների գինը։ Մասնավորապես՝ այս շաբաթ թանկարժեք մետաղների գներն ունեցել են վայրընթաց միտում՝ գրանցելով 4 տոկոս անկում՝ մեկ շաբաթ առաջ 2 տոկոս աճի դեմ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության <Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան> գործակալության կողմից 2020 թ․ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 3 սահմանվել են թանկարժեք մետաղների  բացթողնման հետևյալ գները. 1 գրամ ոսկի (չափիչ ձուլակտորներ)՝ 26295,51  դրամ (մեկշաբաթյա դինամիկայի փոփոխություն՝ 2.2% աճից 1,5% անկում), արծաթ՝233,12  դրամ (շաբաթական աճի փոփոխություն՝ 2% աճից  2,9% անկում), պլատին՝ 11 742,32  դրամ (շաբաթական աճի փոփոխություն՝ 3,9% աճից  3% անկում ), պալադիում 31144,97 դրամ (շաբաթական անկման արագացում՝ 0,3% -ից 8,4%)։

 

Միջազգային բորսաների տվյալների համաձայն, 2020 թ.  ապրիլի 30-ին ոսկու տրոյական ունցիայի գինը կազմել է 1717.5  դոլար (օրական աճը՝ 0,03%),   արծաթ՝ 15.62  դոլար (օրական աճը 0,06%), պլատին՝ 786 դոլար (օրական աճը 0,13%) եւ պալադիում՝  2076 դոլար։

 

Ոսկու շուկայի շատ մասնակիցների ընթացիկ տարին կարող է բերել լավ եկամուտներ։ Դրան կնպաստեն միանգամից մի քանի կարևոր գործոններ։ Այս մասին հաղորդում Է Gold.ru պորտալը։

 

Մասնավորապես՝ նման գործոններից մեկը որոշ Կենտրոնական բանկերի ագրեսիվ դրամական քաղաքականությունն է, որը կարող է հանգեցնել ազգային արժույթների արժեզրկմանը: Օրինակ, բոլորովին վերջերս ոսկու արժեքը եվրոպական արժույթով սահմանել է նոր ռեկորդ՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 1600 եվրո նշագծի, ինչը նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Դա վկայում է դեղին թանկարժեք մետաղի նկատմամբ եվրոպական արժույթի փլուզման մասին ։

 

Ընթացիկ տարում նկատվում է միջոցների զգալի ներհոսք <ոսկե> ETF-ֆոնդեր, որոնց բաժնետոմսերը ապահովված են ֆիզիկական թանկարժեք մետաղով: Այս գործոնը կարևորներից մեկն է ոսկու գնագոյացման հարցում։ Փորձագետների կարծիքով ՝ ոսկու շուկան աջակցություն կստանա մինչեւ ընթացիկ տարվա վերջ աճի համար, այդ թվում՝ ETF-ֆոնդերի հետ կապված իրավիճակից: Սակայն, ոսկու մեջ ներդրողները պետք է լավ հասկանան, որ ժամանակ առ ժամանակ շուկայում կլինեն շտկումներ, բայց դա տեղի կունենա վերընթաց միտումի ֆոնին: Երկարաժամկետ ներդրողներին պետք չէ ոչնչից վախենալ։ Իրավիճակը կդասավորվի նրանց օգտին։