Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020 14:45
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը որոշել է ընդլայնել հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթի շահառուների ցանկը

Կառավարությունը որոշել է ընդլայնել հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթի շահառուների ցանկը

Արմինֆո. ՀՀ  կառավարությունը որոշում է ընդունել հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթում փոփոխություններ կատարելու մասին, որի շրջանակներում պետական օժանդակություն է տրամադրվում  համավարակի պայմաններում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող վարձու աշխատակիցներն և անհատ ձեռնարկատերերն: Այս մասին ապրիլի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով:

 

Այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները՝ հագուստի արտադրություն, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):

 

Այս սոցփաթեթում 36 հազար շահառուների ընդգրկվելու պատճառով ծրագրի բյուջեն, ըստ Բաթոյանի, կավելանա ևս 2 մլրդ-ով։ Հակաճգնաժամային միջոցառումների 8 փաթեթով միանվագ նպաստ ստանալու համար վերոնշյալ ոլորտների ներկայացուցիչները կարող են հայտեր ներկայացնել արդեն մայիսի 4-ին ՝ անցնելով հետևյալ հղումով https: / / dimum. ssa.am / index. php?r=application%2Fcovid8։

 

ՀՀ վարչապետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կառավարության մշակած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում պետությունն արդեն ուղղել է 54.9 մլրդ դրամ, որը ստացել է 22 հազար տնտեսվարող սուբյեկտ և 775 հազար ֆիզիկական անձ։